00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ավարտվել է ԼՂ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Բաժանորդագրվել
Հանդիպումը կայացել է Իվանյանում։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իվանյանում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հանդիպումը կայացել է ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ
Հայկական կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Առաջին բանակցություններն անցկացվել էին սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։ Հանդիպումից հետո Դավիթ Մելքումյանն ասել էր, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, իսկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր` պետք չէ ակնկալել, որ ամեն ինչ հնարավոր կլինի վերջնականապես լուծել ընդամենը 1 հանդիպումից հետո։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Լրահոս
0