Արցախում սեպտեմբերի 21-24–ը 105 մարմին է հայտնաբերվել և տարհանվել
15:48 25.09.2023 (Թարմացված է: 16:35 25.09.2023)
© Photo : press office of MES of ArtsakhԱրցախում սեպտեմբերի 21-24–ը 105 մարմին է հայտնաբերվել և տարհանվել
Արցախում սեպտեմբերի 21-24–ը 105 մարմին է հայտնաբերվել և տարհանվել
© Photo : press office of MES of Artsakh
Բաժանորդագրվել
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արցախում սեպտեմբերի 21- 24–ը տարբեր ուղղություններով իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 105 մարմին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքում հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող, իսկ Չարեքտարում`զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքում հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին։ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդը` այսօր Իվանյանում։