00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Թևանյանը կոչ է անում վաղվանից համազգային գործադուլ անել

© SputnikԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Անդրանիկ Թևանյանը կոչ արեց սեպտեմբերի 26–ին ժամը 13։30–ից 10 րոպեով դադարեցնել բոլոր մեքենաների շարժը փողոցներում։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը կոչ է անում վաղվանից համազգային գործադուլ անել` Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։
«Գործատուները առնվազն չպետք է խանգարեն իրենց աշխատակիցներին, որոնք ուզում են իրենց նպաստը բերել հանուն հայրենիքի փրկության։ Բայց եթե այս ամենը համազգային բնույթ չստանա, ապա մենք կգնանք բոլորի դուռը ու կասենք` միանան»,– ասաց նա։
Թևանյանը քաղաքացիներին նաև կոչ արեց առավոտյան 08:00–ից շարունակել անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում։
«Դեմ ես թուրքին` սիգնալ տուր». Երևանի փողոցները շարունակում են կաթվածահար մնալ
Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում՝ կրկեսի և մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ, Աջափնյակում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց, Շենգավիթ վարչական շրջանում` Գարեգին Նժդեհի հրապարակում, Էրեբունիում` Սասունցի Դավթի հուշարձանի մոտ, Արաբկիրում`Սուրբ խաչ եկեղեցու մոտ և Կասյան փողոցում, Զեյթունում` «Երևան Սիթի» սուպերմարկետի հարակից տարածքում, Մալաթիա Սեբաստիայում` Անդրանիկի հուշարձանի մոտից և Նոր Նորքում` Գայի հուշարձանի մոտից։
«Մենք վաղը կայցելենք նաև բուհեր, որ հասկանանք, թե էս իշխանությունը ինչ է ուզում ուսանողներից։ Մենք կշփվենք ուսանողների հետ ու միասին կորոշենք մեր հետագա անելիքները»,– ասաց նա։
Անդրանիկ Թևանյանը կոչ արեց նաև վաղը ժամը 13։30–ից 10 րոպեով դադարեցնել բոլոր մեքենաների շարժը փողոցներում։ Այսպես, նրա խոսքով, կլինի համազգային «քշադուլ»։
Ազգային կոմիտեի անդամը առաջադրված խնդրի իրականացման համար կարևորում է նաև այս ամբողջ գործընթացի մոբիլիզացումը։
Մի՛ դիմեք բռնության. բողոքի ակցիա ոստիկանության շենքի մոտ
Նա կոչ է անում մարդկանց ակտիվ լինել, որպեսզի կարողանան իշխանափոխության հասնել մինչև հոկտեմբերի 5-ը, քանի որ հենց այդ օրն է ազդարարվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Իսպանիայի Գրանադա քաղաքում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Լրահոս
0