https://arm.sputniknews.ru/20230925/amn-senatvory-mtahvogvats-e-lgh-um-tirvogh-tsanr-humanitar-iravitshaki-kapakcutjamb-66430914.html
ԱՄՆ սենատորը մտահոգված է ԼՂ– ում տիրող ծանր հումանիտար իրավիճակով
ԱՄՆ սենատորը մտահոգված է ԼՂ– ում տիրող ծանր հումանիտար իրավիճակով
Sputnik Արմենիա
Գերի Փիթերսն ու Նիկոլ Փաշինյանը խոսել են ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության մասին։ 25.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-25T16:34+0400
2023-09-25T16:34+0400
2023-09-25T16:38+0400
գերի փիթերս
ամն
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66427581_0:79:1600:980_1920x0_80_0_0_57d470689277684e1efb6b1732f82295.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ իր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Հանդիպմանը սենատոր Փիթերսը ընդգծել է ԼՂ հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։«Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,– ասված է հաղորդագրությունում։ՀՀ վարչապետն էլ իր հերթին բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում։Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:Հիշեցնենք` Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 22-ին։Սեպտեմբերի 23–ին ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Կոռնիձոր, զրուցել մարդկանց հետ։Այսօր Գերի Փիթերս հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66427581_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9c4266318996aefe7bf97e7692873931.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի փիթերս, ամն, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
գերի փիթերս, ամն, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
ԱՄՆ սենատորը մտահոգված է ԼՂ– ում տիրող ծանր հումանիտար իրավիճակով
16:34 25.09.2023 (Թարմացված է: 16:38 25.09.2023) Գերի Փիթերսն ու Նիկոլ Փաշինյանը խոսել են ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ իր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը սենատոր Փիթերսը ընդգծել է ԼՂ հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։
«Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետն էլ իր հերթին բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:
Հիշեցնենք` Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած պատվիրակությունը
Հայաստան է ժամանել սեպտեմբերի 22-ին։Սեպտեմբերի 23–ին ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն
այցելել էր Կոռնիձոր, զրուցել մարդկանց հետ։
Այսօր Գերի Փիթերս հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանի հետ։