https://arm.sputniknews.ru/20230925/adrbejany-ceghaspanum-e-tvorvontvojum-i-ajakcutjun-arcakhi-akcia-e-anckacvel-66426401.html
«Ադրբեջանը ցեղասպանում է». Տորոնտոյում ի աջակցություն Արցախի ակցիա է անցկացվել
«Ադրբեջանը ցեղասպանում է». Տորոնտոյում ի աջակցություն Արցախի ակցիա է անցկացվել
Sputnik Արմենիա
Տորոնտոյի փողոցներում Արցախի տասնյակ դրոշներ են ծածանվել։ 25.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-25T15:25+0400
2023-09-25T15:25+0400
2023-09-25T15:26+0400
կանադա
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65188699_0:66:1601:966_1920x0_80_0_0_74cb9b7ce5b14c9caddefb1b54c1cb29.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում ի աջակցություն Արցախի իրազեկման ակցիա է անցկացվել։ Այս մասին տեղեկանում ենք Տորոնտոյում բնակվող լուսանկարիչ Իշխան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։Հարյուրավոր մարդիկ քայլերթով անցել են քաղաքի տարբեր փողոցներով և տեղի բնակիչներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։Շատերը փողոց են դուրս եկել իրենց ընտանիքների, անգամ երեխաների հետ։Ակցիայի շնորհիվ Տորոնտոյի փողոցներում Արցախի տասնյակ դրոշներ են ծածանվել։ Քաղաքացիները երթի են դուրս եկել պաստառներով` «Եթե Ադրբեջանը դադարեցնի պատերազմել, խաղաղություն կլինի, իսկ եթե Արցախը դադարի կռվել, ցեղասպանություն կլինի», «Ադրբեջանը ցեղասպանում է», «SOS Արցախ», «Մարդասիրական օգնություն ուղարկեք Արցախ», «Արթնացի՛ր, Կանադա. Արցախում ցեղասպանություն է»։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
կանադա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65188699_0:0:1601:1200_1920x0_80_0_0_c7200d4b9d75c735a1085cad3a2ff141.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, արցախ, ադրբեջան
«Ադրբեջանը ցեղասպանում է». Տորոնտոյում ի աջակցություն Արցախի ակցիա է անցկացվել
15:25 25.09.2023 (Թարմացված է: 15:26 25.09.2023) Տորոնտոյի փողոցներում Արցախի տասնյակ դրոշներ են ծածանվել։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում ի աջակցություն Արցախի իրազեկման ակցիա է անցկացվել։ Այս մասին տեղեկանում ենք Տորոնտոյում բնակվող լուսանկարիչ Իշխան Ղազարյանի
ֆեյսբուքյան էջից։
Հարյուրավոր մարդիկ քայլերթով անցել են քաղաքի տարբեր փողոցներով և տեղի բնակիչներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Շատերը փողոց են դուրս եկել իրենց ընտանիքների, անգամ երեխաների հետ։
Ակցիայի շնորհիվ Տորոնտոյի փողոցներում Արցախի տասնյակ դրոշներ են ծածանվել։ Քաղաքացիները երթի են դուրս եկել պաստառներով` «Եթե Ադրբեջանը դադարեցնի պատերազմել, խաղաղություն կլինի, իսկ եթե Արցախը դադարի կռվել, ցեղասպանություն կլինի», «Ադրբեջանը ցեղասպանում է», «SOS Արցախ», «Մարդասիրական օգնություն ուղարկեք Արցախ», «Արթնացի՛ր, Կանադա. Արցախում ցեղասպանություն է»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։