https://arm.sputniknews.ru/20230924/zvohvats-zintsarajvogh-gevvorg-virabjani-qujry-kalanavvorvec-brnutjan-kvocheri-hamar-66377186.html
Զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց բռնության կոչերի համար
Զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց բռնության կոչերի համար
Sputnik Արմենիա
Տաթևիկ Վիրաբյանն իր գրառումներում զանգվածային անհնազանդության, շենքեր գրավելու կոչեր էր արել։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T16:00+0400
2023-09-24T16:00+0400
2023-09-24T16:22+0400
կալանք
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
զոհ
քույր
տաթևիկ վիրաբյան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66376978_0:72:1536:936_1920x0_80_0_0_2dda1dd4e72f2ef8c45dc960afd85c57.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվեց բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Վիրաբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Նա Ֆեյսբուքում մի շարք գրառումներ էր արել. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք` արեք, ասեք` բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո՛, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավել ա պետք…»։Մեկ այլ գրառման մեջ էլ գրել է. «Մահ Նիկոլին, ազատություն Արցախին», իսկ մյուսում էլ` «Ավելացնում եմ, որ Նիկոլին, իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։ՔԿ–ից հայտնէլ էին, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66376978_0:180:1536:1332_1920x0_80_0_0_424728aca4d7c5c3fe0dfdd824def3d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, զոհ, քույր, տաթևիկ վիրաբյան, բողոքի ակցիա
կալանք, զոհ, քույր, տաթևիկ վիրաբյան, բողոքի ակցիա
Զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը կալանավորվեց բռնության կոչերի համար
16:00 24.09.2023 (Թարմացված է: 16:22 24.09.2023) Տաթևիկ Վիրաբյանն իր գրառումներում զանգվածային անհնազանդության, շենքեր գրավելու կոչեր էր արել։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվեց բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Վիրաբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար
քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Նա Ֆեյսբուքում մի շարք գրառումներ էր արել. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք` արեք, ասեք` բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո՛, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավել ա պետք…»։
Մեկ այլ գրառման մեջ էլ գրել է. «Մահ Նիկոլին, ազատություն Արցախին», իսկ մյուսում էլ` «Ավելացնում եմ, որ Նիկոլին, իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
ՔԿ–ից հայտնէլ էին, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։
Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։