https://arm.sputniknews.ru/20230924/stepanakertum-khmelu-jric-nmusharum-en-arel-vtangavvor-njuter-chen-hajtnabervel-66371334.html
Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառում են արել. վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել
Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառում են արել. վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիզվառելիք են խառնել բնակչությանը մատակարարվող խմելու ջրին։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T13:12+0400
2023-09-24T13:12+0400
2023-09-24T13:23+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
ստեփանակերտ
արցախ
ջուր
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/970/67/9706737_0:0:1164:656_1920x0_80_0_0_8ef12e7dec80778aa69cf795846374a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ են կատարել, վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը։Շտաբից հայտնում են, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն նմուշառում կատարելու որոշում է կայացրել քաղաքացիներից ստացված բազմաթիվ ահազանգերից հետո։Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիզվառելիք են խառնել բնակչությանը մատակարարվող խմելու ջրին, որովհետև ջրամատակարարման ցանցը նրանց վերահսկողության տակ է անցել։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ստեփանակերտ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/970/67/9706737_97:0:1164:800_1920x0_80_0_0_6205d2cae6eb99878189e9bdf45e2457.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, արցախ, ջուր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ստեփանակերտ, արցախ, ջուր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառում են արել. վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել
13:12 24.09.2023 (Թարմացված է: 13:23 24.09.2023) Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիզվառելիք են խառնել բնակչությանը մատակարարվող խմելու ջրին։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ են կատարել, վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է
Արցախի տեղեկատվական շտաբը։
«Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնում են, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն նմուշառում կատարելու որոշում է կայացրել քաղաքացիներից ստացված բազմաթիվ ահազանգերից հետո։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցիները դիզվառելիք են խառնել բնակչությանը մատակարարվող խմելու ջրին, որովհետև ջրամատակարարման ցանցը նրանց վերահսկողության տակ է անցել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։