https://arm.sputniknews.ru/20230924/nvor-kjanq-hin-avandujtin-gjumreci-eghbajrnery-pvordzum-en-verakangnel-odaneri-gaghapary-65751190.html
Նոր կյանք՝ հին ավանդույթին․ գյումրեցի եղբայրները փորձում են վերականգնել օդաների գաղափարը
Նոր կյանք՝ հին ավանդույթին․ գյումրեցի եղբայրները փորձում են վերականգնել օդաների գաղափարը
Sputnik Արմենիա
Հավաքատեղիների, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օդաների շնորհիվ են մեզ հասել շատ պատմություններ ու ավանդազրույցներ։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T10:10+0400
2023-09-24T10:10+0400
2023-09-24T10:13+0400
գյումրի
ավանդույթ
հավաքատեղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65760808_0:105:1280:825_1920x0_80_0_0_3cbf1d5ef2ca91c2dd80013072f39692.jpg
Խոտհարքից կամ գյուղատնտեսական այլ աշխատանքներից հետո հավաքվելու, նորությունները միմյանց պատմելուև պատմություններ ներկայացնելու հայկական հին սովորությունը վերականգնելու նախաձեռնությամբ են հանդես եկել գյումրեցի եղբայրները` Ավիկ ու Հրաչ Վարդանյանները։ Հայրենի քաղաքում «Իմաստության տունը» հենց այդ նպատակով են նրանք հիմնել, նաև մարդկանց անմիջական շփումը վերականգնելու համար։Հնում, հիմնականում գյուղերում, եղել են տարածքներ, որտեղ դաշտային աշխատանքներից հետո մարդիկ հավաքվել են, ասել-խոսել։ Տուն-հավաքատեղիներում մարդիկ զբաղվել են հեքիաթասացությամբ, զրուցել, երգել։ Հավաքվում էին նաև գյուղ այցելած ցանկացած հյուրի շուրջ, լսում ինչ կա-չկա աշխարհում։ Դրանք նոր գաղափարների, պատմությունների ու լուրերի տարածման և սերունդներին փոխանցման համար էին։ Հենց այս հավաքատեղիների, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օդաների շնորհիվ են մեզ հասել շատ պատմություններ ու ավանդազրույցներ։ Ի դեպ, այսպիսի կառույցներ ու ավանդույթներ աշխարհի շատ ազգեր են ունեցել։Թեև այդ տարածքները հիմնականում օդաներ են կոչվել կամ գլխատուն, Վարդանյան եղբայրներն ավելի հակված են այն «Իմաստության տուն» կոչել, ինչն ավելի է շեշտում տարածքի նշանակությունը։Տարածքը Գյումրիի Տիգրան Մեծի 11 հասցեում գտնվող բնակարանն է, որը վաղուց ունեն։ Արվեստագետ եղբայրների (Ավիկը ճարտարապետ է, Հրաչը`նկարիչ) համար տարածքին նոր ու կոլորիտային շունչ տալը դժվար չէ, դժվարը գաղափարը ներկայացնել է։«Կյանքի գնով իրականացրինք։ Դժվար էր շատ՝ ստանդարտ չէ, ու ամեն ինչ մտածված է։ Այստեղ ցանկացած մարդ կարող է գալ ու իր իմացածը, իր իմաստությունը ներկայացնել»,- Sputnik Արմենիային ասում է Ավիկ Վարդանյանը։ Նա քաջ գիտակցում է, որ ինֆորմացիայի արագ տարածման ձևեր այսօր շատ կան, դեմ առ դեմ հանդիպումների փոխարեն ինֆորմացիայի տարածման հիմնական աղբյուրը հիմա համացանցն է, տարածք, որը ցավոք, չի կարող այն նպատակն ու արժեքն ունենալ, ինչ անմիջական շփումն է։«Այստեղ լինելու են բազմաթիվ մշակութային, թեմատիկ օրեր՝ երաժշտությանը, արվեստին, պոեզիային նվիրված: Օդան նոր կյանք է տալու հին ավանդույթներին։ Այն նպատակ ունի նաև նպաստել Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այսօր աշխարհում մեծ թափ է ստանում մշակութային զբոսաշրջությունը։ Սա վայր է, որտեղ մարդիկ կարող են գալ ու շփվել`իրենց մտքերը ներկայացնել »,-հավելում է Հրաչ Վարդանյանը։ Նշում է` ճիշտ է Գյումրին մշակութային քաղաք է, որը զբոսաշրջիկների պակաս վերջին տարիներին չունի, բայց նմանատիպ վայր չուներ։ Տարածքը հնարավորություն կտա մարդկանց մեկ վայրում հաղորդակցվելու։Եղբայրներն ակնկալում են, որ գիտնականներ, ազգագրագետներ, մշակութաբաններ ու արվեստագետներ շատ կլինեն, ովքեր ցանկություն կհայտնեն գալ ու իրենց գիտելիքը ներկայացնել ցանկացողներին։Եղբայրները նշում են`«Իմաստության տունը» ժառանգություն է անցյալից՝ անցյալի հետ հաղորդակցվելու տարածք, բայց կա նաև գալիքը ։ Դա էլ հիմնականում արվեստի հետ կապված կոնցեպտ է, որը կյանքի կոչելու գաղափար եղբայրներն ունեն։«Իմաստության տունը» բաց է բոլոր ցանկացողների համար, իսկ շաբաթական երկու օր հատուկ հրավիրված հյուրերը կշփվեն այցելուների հետ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65760808_79:0:1218:854_1920x0_80_0_0_ae8ca6a1635efc43387e9c171a956fe0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
գյումրի, ավանդույթ, հավաքատեղի
գյումրի, ավանդույթ, հավաքատեղի
Նոր կյանք՝ հին ավանդույթին․ գյումրեցի եղբայրները փորձում են վերականգնել օդաների գաղափարը
10:10 24.09.2023 (Թարմացված է: 10:13 24.09.2023) Հավաքատեղիների, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օդաների շնորհիվ են մեզ հասել շատ պատմություններ ու ավանդազրույցներ։
Խոտհարքից կամ գյուղատնտեսական այլ աշխատանքներից հետո հավաքվելու, նորությունները միմյանց պատմելուև պատմություններ ներկայացնելու հայկական հին սովորությունը վերականգնելու նախաձեռնությամբ են հանդես եկել գյումրեցի եղբայրները` Ավիկ ու Հրաչ Վարդանյանները։ Հայրենի քաղաքում «Իմաստության տունը» հենց այդ նպատակով են նրանք հիմնել, նաև մարդկանց անմիջական շփումը վերականգնելու համար։
Հնում, հիմնականում գյուղերում, եղել են տարածքներ, որտեղ դաշտային աշխատանքներից հետո մարդիկ հավաքվել են, ասել-խոսել։ Տուն-հավաքատեղիներում մարդիկ զբաղվել են հեքիաթասացությամբ, զրուցել, երգել։ Հավաքվում էին նաև գյուղ այցելած ցանկացած հյուրի շուրջ, լսում ինչ կա-չկա աշխարհում։ Դրանք նոր գաղափարների, պատմությունների ու լուրերի տարածման և սերունդներին փոխանցման համար էին։ Հենց այս հավաքատեղիների, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ օդաների շնորհիվ են մեզ հասել շատ պատմություններ ու ավանդազրույցներ։ Ի դեպ, այսպիսի կառույցներ ու ավանդույթներ աշխարհի շատ ազգեր են ունեցել։
Թեև այդ տարածքները հիմնականում օդաներ են կոչվել կամ գլխատուն, Վարդանյան եղբայրներն ավելի հակված են այն «Իմաստության տուն» կոչել, ինչն ավելի է շեշտում տարածքի նշանակությունը։
Տարածքը Գյումրիի Տիգրան Մեծի 11 հասցեում գտնվող բնակարանն է, որը վաղուց ունեն։ Արվեստագետ եղբայրների (Ավիկը ճարտարապետ է, Հրաչը`նկարիչ) համար տարածքին նոր ու կոլորիտային շունչ տալը դժվար չէ, դժվարը գաղափարը ներկայացնել է։
«Կյանքի գնով իրականացրինք։ Դժվար էր շատ՝ ստանդարտ չէ, ու ամեն ինչ մտածված է։ Այստեղ ցանկացած մարդ կարող է գալ ու իր իմացածը, իր իմաստությունը ներկայացնել»,- Sputnik Արմենիային ասում է Ավիկ Վարդանյանը։ Նա քաջ գիտակցում է, որ ինֆորմացիայի արագ տարածման ձևեր այսօր շատ կան, դեմ առ դեմ հանդիպումների փոխարեն ինֆորմացիայի տարածման հիմնական աղբյուրը հիմա համացանցն է, տարածք, որը ցավոք, չի կարող այն նպատակն ու արժեքն ունենալ, ինչ անմիջական շփումն է։
«Այստեղ լինելու են բազմաթիվ մշակութային, թեմատիկ օրեր՝ երաժշտությանը, արվեստին, պոեզիային նվիրված: Օդան նոր կյանք է տալու հին ավանդույթներին։ Այն նպատակ ունի նաև նպաստել Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այսօր աշխարհում մեծ թափ է ստանում մշակութային զբոսաշրջությունը։ Սա վայր է, որտեղ մարդիկ կարող են գալ ու շփվել`իրենց մտքերը ներկայացնել »,-հավելում է Հրաչ Վարդանյանը։ Նշում է` ճիշտ է Գյումրին մշակութային քաղաք է, որը զբոսաշրջիկների պակաս վերջին տարիներին չունի, բայց նմանատիպ վայր չուներ։ Տարածքը հնարավորություն կտա մարդկանց մեկ վայրում հաղորդակցվելու։
Եղբայրներն ակնկալում են, որ գիտնականներ, ազգագրագետներ, մշակութաբաններ ու արվեստագետներ շատ կլինեն, ովքեր ցանկություն կհայտնեն գալ ու իրենց գիտելիքը ներկայացնել ցանկացողներին։
Եղբայրները նշում են`«Իմաստության տունը» ժառանգություն է անցյալից՝ անցյալի հետ հաղորդակցվելու տարածք, բայց կա նաև գալիքը ։ Դա էլ հիմնականում արվեստի հետ կապված կոնցեպտ է, որը կյանքի կոչելու գաղափար եղբայրներն ունեն։
«Իմաստության տունը» բաց է բոլոր ցանկացողների համար, իսկ շաբաթական երկու օր հատուկ հրավիրված հյուրերը կշփվեն այցելուների հետ։