https://arm.sputniknews.ru/20230924/irani-hatuk-tsarajutjunnery-tehranum-tasnjak-pajtjunner-en-kankhel-66386283.html
Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում տասնյակ պայթյուններ են կանխել
Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում տասնյակ պայթյուններ են կանխել
Sputnik Արմենիա
Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության տեղեկություններով` ձերբակալությունների ընթացքում հանցագործների մոտ մեծ թվով պայթուցիկ սարքեր են... 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T19:31+0400
2023-09-24T19:31+0400
2023-09-24T19:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
ահաբեկչություն
ահաբեկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_0:0:3073:1728_1920x0_80_0_0_274fa071af575cc67e8c4deadd50ef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունները Թեհրանում ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը։Գործակալության տվյալներով` հատուկ ծառայության աշխատակիցները 28 կասկածյալ են ձերբակալել երեք նահանգներում` Ալբորզ, Արևմտյան Ադրբեջան և Թեհրան։ Բոլորը առնչություն ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։Ձերբակալությունների ընթացքում հանցագործների մոտ մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, այդ թվում` դանդաղ գործողության ռումբեր և մահապարտների գոտիներ։ Բացի այդ, ահաբեկիչները 17 միավոր զենք, զինամթերք և արբանյակային կապի սարքեր ունեին։
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_aa84a58f65cb1d7c577af637bd550b8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ահաբեկչություն, ահաբեկիչ
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ահաբեկչություն, ահաբեկիչ
Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում տասնյակ պայթյուններ են կանխել
19:31 24.09.2023 (Թարմացված է: 19:35 24.09.2023) Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության տեղեկություններով` ձերբակալությունների ընթացքում հանցագործների մոտ մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, այդ թվում` դանդաղ գործողության ռումբեր և մահապարտների գոտիներ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունները Թեհրանում ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը։
«Հատուկ ծառայությունները հայտնաբերել, չեզոքացրել և կալանավորել են դավադրության բոլոր մեղավորներին, որոնց նպատակը Թեհրանի խիտ բնակեցված շրջաններում 30 ահաբեկչական պայթյուններ կազմակերպելն էր», – նախարարության հայտարարությունն է մեջբերում ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով` հատուկ ծառայության աշխատակիցները 28 կասկածյալ են ձերբակալել երեք նահանգներում` Ալբորզ, Արևմտյան Ադրբեջան և Թեհրան։ Բոլորը առնչություն ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
Ձերբակալությունների ընթացքում հանցագործների մոտ մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, այդ թվում` դանդաղ գործողության ռումբեր և մահապարտների գոտիներ։ Բացի այդ, ահաբեկիչները 17 միավոր զենք, զինամթերք և արբանյակային կապի սարքեր ունեին։