https://arm.sputniknews.ru/20230924/irakanum-chka-urish-kvoghm-milanum-cucahandesi-mijvocvov-patmel-en-arcakhum-katarvvoghi-masin-66365925.html
Իրականում չկա ուրիշ կողմ. Միլանում ցուցահանդեսի միջոցով պատմել են Արցախում կատարվողի մասին
Իրականում չկա ուրիշ կողմ. Միլանում ցուցահանդեսի միջոցով պատմել են Արցախում կատարվողի մասին
Sputnik Արմենիա
Տարիել Բիշարյանն արվեստի լեզվով ներկայացրել է այն վայրագությունները, որոնք Ադրբեջանի ձեռքով տեղի են ունենում Արցախում։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T10:58+0400
2023-09-24T10:58+0400
2023-09-24T11:33+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
ցուցահանդես
միլան
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66365417_0:376:800:826_1920x0_80_0_0_10ea2ba8154421f294fdc163506a7f51.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Միլանում սեպտեմբերի 23-ին կազմակերպվել է հատուկ ցուցահանդես` «The other side»` Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ցուցահանդեսի կազմակերպիչը նորձաևության բիզնես–խորհրդատու, գործարար Տարիել Բիշարյանն է։Ցուցահանդեսի ժամանակ Բիշարյանը ներկայացրել է արցախյան հակամարտության վերջին շրջանի ամենադաժան դրվագներից մի քանիսը։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանցիները կտրեցին հայ զինծառայող կնոջ ոտքերը, աչքը հանեցին` տեղը քար դնելով։ Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչը շաբաթներ առաջ մահացավ քրոնիկ թերսնման և սպիտակուցի պակասի հետևանքով։ Գյումրի–Երևան ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհված արցախցի 21-ամյա ուսանողուհի Հելեն Դադայանի մարմինն արդեն մեկ ամիս է՝ Գորիսի դիահերձարանի սառնարանում է, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն տեղափոխել հայրենի գյուղ` Ճարտար։Բիշարյանը, մեկնաբանելով ցուցահանդեսի արդյունքները, նշում է, որ այն բավականին արդյունավետ էր Արցախում կատարվողը Միլանում պատմելու տեսանկյունից։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
միլան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66365417_0:301:800:901_1920x0_80_0_0_ec5ebbec87ad766af6391f80f01c48b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, ցուցահանդես, միլան, ագրեսիա
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, ցուցահանդես, միլան, ագրեսիա
Իրականում չկա ուրիշ կողմ. Միլանում ցուցահանդեսի միջոցով պատմել են Արցախում կատարվողի մասին
10:58 24.09.2023 (Թարմացված է: 11:33 24.09.2023) Տարիել Բիշարյանն արվեստի լեզվով ներկայացրել է այն վայրագությունները, որոնք Ադրբեջանի ձեռքով տեղի են ունենում Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Միլանում սեպտեմբերի 23-ին կազմակերպվել է հատուկ ցուցահանդես` «The other side»` Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար։
Ցուցահանդեսի կազմակերպիչը նորձաևության բիզնես–խորհրդատու, գործարար Տարիել Բիշարյանն է։
«Իրականում չկա ուրիշ կողմ... կա միմիայն հայկական Արցախ»,– գրել է Բիշարյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Ցուցահանդեսի ժամանակ Բիշարյանը ներկայացրել է արցախյան հակամարտության վերջին շրջանի ամենադաժան դրվագներից մի քանիսը։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանցիները կտրեցին հայ զինծառայող կնոջ ոտքերը, աչքը հանեցին` տեղը քար դնելով։ Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչը շաբաթներ առաջ մահացավ քրոնիկ թերսնման և սպիտակուցի պակասի հետևանքով։ Գյումրի–Երևան ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհված արցախցի 21-ամյա ուսանողուհի Հելեն Դադայանի մարմինն արդեն մեկ ամիս է՝ Գորիսի դիահերձարանի սառնարանում է, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն տեղափոխել հայրենի գյուղ` Ճարտար։
Բիշարյանը, մեկնաբանելով ցուցահանդեսի արդյունքները, նշում է, որ այն բավականին արդյունավետ էր Արցախում կատարվողը Միլանում պատմելու տեսանկյունից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։