https://arm.sputniknews.ru/20230924/hrvomi-statuti-vaveracumn-ughghvats-che-rusastani-dashnutjan-ev-hapk-i-dem-nikvol-pashinjan-66370389.html
Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ Փաշինյան
Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարը դիմեց միջազգային հանրությանը` կոչ անելով հարգել մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու... 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T12:30+0400
2023-09-24T12:30+0400
2023-09-24T13:08+0400
հայաստան և հապկ
նիկոլ փաշինյան
հայաստան
հռոմի ստատուտ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66369695_0:0:1600:900_1920x0_80_0_0_4c7d88db9350aef537adcf1955d489e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա Հայաստանին օգտվել ՄՔԴ-ի հնարավորություններից՝ ապահովելու երկրի արտաքին անվտանգությունը, այն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում։Վաշինգտոնն ու Բրյուսելը ապակայունացում են բերում Հարավային Կովկաս․ Լավրով«Այս մասին որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեխանիզմները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունը ապահովելու համար»,–ասաց ՀՀ վարչապետը։Կառավարության ղեկավարը դիմեց միջազգային հանրությանը` կոչ անելով հարգել մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը։ Փաշինյանը շեշտեց` ձեռնարկվելու են բոլոր միջոցներն անկախությունը պաշտպանելու համար։Նա հավելեց, որ այս շարքում դիտարկում է ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022թ. հոկտեմբերին Պրահայում, մայիսին` Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածությունները, որով Խորհրդային Հայաստանի պետական սահմանները դե յուրե արձանագրվում են որպես ՀՀ պետական սահմաններ։Դաշնակիցները, որոնց վրա հույս ենք դրել, ուզում են ցույց տալ մեր խոցելիությունը. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն այս շարքում է դիտարկում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։ Նրա խոսքով` Հռոմի ստատուտի վավերացման որոշումը կայացվեց 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ` ՀԱՊԿ և հայ–ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու համար։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66369695_200:0:1400:900_1920x0_80_0_0_558ff1aadc3c495fcf527c8ee58a12b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, հայաստան, հռոմի ստատուտ, ռուսաստան
հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, հայաստան, հռոմի ստատուտ, ռուսաստան
Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ Փաշինյան
12:30 24.09.2023 (Թարմացված է: 13:08 24.09.2023) Կառավարության ղեկավարը դիմեց միջազգային հանրությանը` կոչ անելով հարգել մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա Հայաստանին օգտվել ՄՔԴ-ի հնարավորություններից՝ ապահովելու երկրի արտաքին անվտանգությունը, այն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Այս մասին որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեխանիզմները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունը ապահովելու համար»,–ասաց ՀՀ վարչապետը։
Կառավարության ղեկավարը դիմեց միջազգային հանրությանը` կոչ անելով հարգել մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը։ Փաշինյանը շեշտեց` ձեռնարկվելու են բոլոր միջոցներն անկախությունը պաշտպանելու համար։
«Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները` համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այս շարքում դիտարկում է ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022թ. հոկտեմբերին Պրահայում, մայիսին` Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածությունները, որով Խորհրդային Հայաստանի պետական սահմանները դե յուրե արձանագրվում են որպես ՀՀ պետական սահմաններ։
Նիկոլ Փաշինյանն այս շարքում է դիտարկում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։ Նրա խոսքով` Հռոմի ստատուտի վավերացման որոշումը կայացվեց 2022թ. դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ` ՀԱՊԿ և հայ–ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու համար։
«Այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ–ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,– ասաց վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։