https://arm.sputniknews.ru/20230924/blinkenn-anhangstacats-e-lernajin-gharabaghi-hajeri-hamar-na-khvosel-e-pashinjani-het-66366155.html
Բլինկենն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հայերի համար. նա խոսել է Փաշինյանի հետ
Բլինկենն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հայերի համար. նա խոսել է Փաշինյանի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները, հարգի ԼՂ հայերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T11:18+0400
2023-09-24T11:18+0400
2023-09-24T11:25+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
էնթոնի բլինկեն
նիկոլ փաշինյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760397_0:87:1670:1026_1920x0_80_0_0_8c1d638ae85f5ab5cf69b1eccb3c011a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակիչների համար։ Իր մտահոգությունը նա հայտնել է սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։Ինչպես հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինկենը Փաշինյանի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:Պետքարտուղար Բլինկենը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի իր զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760397_93:0:1577:1113_1920x0_80_0_0_c49349f6a7102a6d7a69707788175a2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
էնթոնի բլինկեն, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Բլինկենն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հայերի համար. նա խոսել է Փաշինյանի հետ
11:18 24.09.2023 (Թարմացված է: 11:25 24.09.2023) ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները, հարգի ԼՂ հայերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակիչների համար։ Իր մտահոգությունը նա հայտնել է սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Ինչպես
հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինկենը Փաշինյանի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
«Բլինկենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և կատարել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները»,– նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Պետքարտուղար Բլինկենը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի իր զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։