https://arm.sputniknews.ru/20230924/ashkharhy-petq-e-kamq-drsevvori-ajn-erkri-nkatmamb-vory-gvortsum-e-uzhi-iravunqvov-mirzvojan-66388397.html
Աշխարհը պետք է կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը գործում է ուժի իրավունքով. Միրզոյան
Աշխարհը պետք է կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը գործում է ուժի իրավունքով. Միրզոյան
Sputnik Արմենիա
Ցավոք, Հայաստանի առաջ կանգնած է գործընկեր ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ երկիր, որը բացահայտ հայտարարում է` «ճշմարտությունն ուժի մեջ է»։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T19:51+0400
2023-09-24T19:51+0400
2023-09-24T19:55+0400
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ադրբեջան
աշխարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66263174_0:0:1280:720_1920x0_80_0_0_b92643a234590ee5541d20a2b68cd713.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Համաշխարհային հանրությունը պետք է հստակ քաղաքական կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը բացահայտ գործում է ուժի իրավունքով։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ–ի ԳՎ–ին իր ելույթում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Հայաստանի կառավարությունը, անկեղծորեն հավատալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, զգալի քայլեր է արել դրանց հասնելու համար։«Ցավոք, մեր առաջ կանգնած է գործընկեր ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ երկիր, որը բացահայտ հայտարարում է` «ճշմարտությունն ուժի մեջ է» և անդադար կիրառում այն», – հայտարարել է Միրզոյանը։ԳՎ նիստի օրերին սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ակնհայտ քամահրանք է դրսևորում համաշխարհային հանրության նկատմամբ, ընդգծել է նա։Ինչպես հայտարարել է Միրզոյանը, ուղերձը շատ պարզ է. «Կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք պատերազմ կսկսենք, և դուք ոչինչ չեք կարողանա փոխել»։ Միջազգային հանրությունն ու ՄԱԿ–ը պետք է քաղաքական ուժեղ կամք ցուցաբերեն և դատապարտեն դա։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66263174_179:0:1139:720_1920x0_80_0_0_986a20ff9d8ef2692e083b579d056f9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, աշխարհ
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ադրբեջան, աշխարհ
Աշխարհը պետք է կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը գործում է ուժի իրավունքով. Միրզոյան
19:51 24.09.2023 (Թարմացված է: 19:55 24.09.2023) Ցավոք, Հայաստանի առաջ կանգնած է գործընկեր ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ երկիր, որը բացահայտ հայտարարում է` «ճշմարտությունն ուժի մեջ է»։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Համաշխարհային հանրությունը պետք է հստակ քաղաքական կամք դրսևորի այն երկրի նկատմամբ, որը բացահայտ գործում է ուժի իրավունքով։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ–ի ԳՎ–ին իր ելույթում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի կառավարությունը, անկեղծորեն հավատալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, զգալի քայլեր է արել դրանց հասնելու համար։
«Ցավոք, մեր առաջ կանգնած է գործընկեր ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ երկիր, որը բացահայտ հայտարարում է` «ճշմարտությունն ուժի մեջ է» և անդադար կիրառում այն», – հայտարարել է Միրզոյանը։
ԳՎ նիստի օրերին սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ակնհայտ քամահրանք է դրսևորում համաշխարհային հանրության նկատմամբ, ընդգծել է նա։
Ինչպես հայտարարել է Միրզոյանը, ուղերձը շատ պարզ է. «Կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք պատերազմ կսկսենք, և դուք ոչինչ չեք կարողանա փոխել»։ Միջազգային հանրությունն ու ՄԱԿ–ը պետք է քաղաքական ուժեղ կամք ցուցաբերեն և դատապարտեն դա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։