00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ն խուզարկել է Ալբերտ Բազեյանի բնակարանը. նրան ձերբակալել են

CC BY-SA 3.0 / 23artashes / Albert-BazeyanԱլբերտ Բազեյան
Ալբերտ Բազեյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2023
Բաժանորդագրվել
Նրա փաստաբանը նշեց, որ իրենց հետագա գործողությունների մասին կհայտնեն առաջիկայում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Երկրապահ» պատգամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել է, նրան, սակայն, այս պահին առաջադրված չէ որևէ մեղադրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բազեյանի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանը։
Նշենք, որ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ալբերտ Բազեյանը սեպտեմբերի 23-ին բերման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպման և իշխանության բռնազավթման փորձի համար։
«Ալբերտ Բազեյանին ձերբակալել են իր բնակարանից սեպտեմբերի 23-ի երեկոյան»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցներն են այցելել Բազեյանի բնակարան՝ դատարանի սանկցիայով, սակայն Բազեյանին չեն տրրամադրել սանկցիայի օրինակը, որով դատարանը թույլատրել է նրա տանն իրականցնել խուզարկություն։
«Որոշակի իրեր ու փաստաղթղթեր են առգրավվել նրա բնակարանից։ Այս պահին դեռ տեղեկություն չունենք, թե կոնկրետ ինչ»,- ավելացրեց Ջհանգիրյանը։
Նա տեղեկացրեց, որ ձերբակալումից հետո Ալբերտ Բազեյանը տեղափոխվել է ԱԱԾ, ապա ոստիկանության Էրեբունու բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այս պահին նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 419 հոդվածի հատկանիշներով։
Ջհանգիրյանը նշեց, որ Բազեյանի իրավունքների պաշտպանության սկզբնական փուլում փաստաբանները որոշակի դժվարությունների են հանդիպել և այդ պատճառով դիմել են ՀՀ ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ արձագանքը բավականին ուշացած է եղել, սակայն հետագայում դժվարությունները հարթվել են։
«Սկզբում թույլ չէին տալիս, որ փաստաբանները ներկա գտնվեին Բազեյանի տան խուզարկությանը։ Միայն վերջին պահին՝ դուրս գալիս թույլ տվեցին, սակայն արդեն շատ ուշացած որոշում էր դա»,- ասաց Հակոբ Ջհանգիրյանը։
Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվածի կարգավիճակում Ալբերտ Բազեյանը որևէ ցուցմունք չի տվել։
Թե ինչ է պատրաստվում անել Բազեյանի փաստաբանական թիմը` Ջհանգիրյանը չասաց՝ նշելով, որ հետագայում եթե լրացուցիչ տեղեկություններ լինեն, կհայտնեն այդ մասին։
Զոհվածի հորը կալանավորեցին Հովիկ Աղազարյանին հարվածելու համար
Փաստաբան Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ որևէ այլ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն։
Լրահոս
0