https://arm.sputniknews.ru/20230923/qaghaqakirt-evrvopan-chi-karvogh-hertakan-zangvatsajin-votshragvortsutjun-handurzhel-mirzvojan-66340722.html
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հերթական զանգվածային ոճրագործություն հանդուրժել. Միրզոյան
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հերթական զանգվածային ոճրագործություն հանդուրժել. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը խոսել է ադրբեջանական նկրտումները զսպելու կարևորության մասին։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T12:25+0400
2023-09-23T12:25+0400
2023-09-23T12:25+0400
հայաստան
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
կատրին կոլոննա
ֆրանսիա
նիդեռլանդներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66339009_0:34:1600:935_1920x0_80_0_0_fe93eb1c74fc989bdefb5a9601ed0d6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և Նիդեռլանդների նորանշանակ արտգործնախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հանդիպումները կայացել են Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում։«Կոլոննայի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին»,– ասված է հաղորդագրությունում։Սլոթի հետ հանդիպմանը Միրզոյանն ասել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը։Նա ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում, և վերահաստատել է ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
ֆրանսիա
նիդեռլանդներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66339009_124:0:1547:1067_1920x0_80_0_0_f78b31cadb63b49f4b59e04f328196be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, կատրին կոլոննա, ֆրանսիա, նիդեռլանդներ
հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, կատրին կոլոննա, ֆրանսիա, նիդեռլանդներ
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հերթական զանգվածային ոճրագործություն հանդուրժել. Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը խոսել է ադրբեջանական նկրտումները զսպելու կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և Նիդեռլանդների նորանշանակ արտգործնախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումները կայացել են Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Կոլոննայի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին»,– ասված է
հաղորդագրությունում։
Սլոթի հետ հանդիպմանը Միրզոյանն ասել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը։
Նա ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում, և վերահաստատել է ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։