https://arm.sputniknews.ru/20230923/qaghaqacinern-irazekman-akcia-en-irakanacnum-naev-gjumrium-66348649.html
Քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև Գյումրիում
Քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև Գյումրիում
Sputnik Արմենիա
Նրանք կոչ են անում համաքաղաքացիներին միանալ իրենց հանուն Արցախի փրկության։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T16:50+0400
2023-09-23T16:50+0400
2023-09-23T16:53+0400
հայաստան
գյումրի
արցախ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66348478_0:0:1600:900_1920x0_80_0_0_e6eaf25e11f1eff6b03ed29e93edc675.jpg
Մի քանի տասնյակ քաղաքացիներ այս պահին իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրում։«Արցա՛խ, Արցա՛խ» վանկարկելով` նրանք քայլում են փողոցներով ու մարդկանց հորդորում միանալ իրենց հանուն Արցախի փրկության։Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիաներ են անցկացնում Երևանում։Նրանք քայլում են փողոցներով և անցորդներին հորդորում հանուն Արցախի փրկության միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող հավաքներին։Իրազեկման ակցիան մեկնարկել է Հանրապետության փողոցից։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66348478_191:0:1391:900_1920x0_80_0_0_29e06391d00e965b372e33a64d0d233f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, արցախ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գյումրի, արցախ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև Գյումրիում
16:50 23.09.2023 (Թարմացված է: 16:53 23.09.2023) Նրանք կոչ են անում համաքաղաքացիներին միանալ իրենց հանուն Արցախի փրկության։
Մի քանի տասնյակ քաղաքացիներ այս պահին իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրում։
«Արցա՛խ, Արցա՛խ» վանկարկելով` նրանք քայլում են փողոցներով ու մարդկանց հորդորում միանալ իրենց հանուն Արցախի փրկության։
Նրանք քայլում են փողոցներով և անցորդներին հորդորում հանուն Արցախի փրկության միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող հավաքներին։
Իրազեկման ակցիան մեկնարկել է Հանրապետության փողոցից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։