https://arm.sputniknews.ru/20230923/nikvol-pashinjany-kanadaji-qaghaqaciutjun-chuni-arajik-harutjunjan-66344390.html
Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն չունի. Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն չունի. Արայիկ Հարությունյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T14:55+0400
2023-09-23T14:55+0400
2023-09-23T15:52+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
կանադա
անձնագիր
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759195_0:167:1600:1067_1920x0_80_0_0_1bb5deceaba049b66f09ca36a3e968b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը ղեկավար Արայիկ Հարությունյանը հերքում է լուրը, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն ունի։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ համացանցում պտտվում էր Նիկոլ Փաշինյանի «կանադական անձնագրի» լուսանկարը, որին կից օգտատերերը գրում էին, թե նա շուտով պատրաստվում է փախուստի դիմել։Նա նաև հերքել է լուրերը, թե Երևանում անցկացվող ակցիաների պատճառով պարետային ժամ է սահմանվելու։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759195_177:0:1600:1067_1920x0_80_0_0_37a4b6e193b5cc000cf33b089bd30747.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, կանադա, անձնագիր, արայիկ հարությունյան
հայաստան, նիկոլ փաշինյան, կանադա, անձնագիր, արայիկ հարությունյան
Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն չունի. Արայիկ Հարությունյան
14:55 23.09.2023 (Թարմացված է: 15:52 23.09.2023) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը ղեկավար Արայիկ Հարությունյանը հերքում է լուրը, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն ունի։ Նա այդ մասին գրառում է արել
ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ համացանցում պտտվում էր Նիկոլ Փաշինյանի «կանադական անձնագրի» լուսանկարը, որին կից օգտատերերը գրում էին, թե նա շուտով պատրաստվում է փախուստի դիմել։
«Վարչապետն ունի բացառապես մի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության»,– գրել է Հարությունյանը։
Նա նաև հերքել է լուրերը, թե Երևանում անցկացվող ակցիաների պատճառով պարետային ժամ է սահմանվելու։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։