https://arm.sputniknews.ru/20230923/mirzvojany-lghi-teman-qnnarkel-e-ekh-glkhavvor-qartughari-ev-amn-petqartughari-ognakani-het-66334976.html
Միրզոյանը ԼՂ–ի թեման քննարկել է ԵԽ գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
Միրզոյանը ԼՂ–ի թեման քննարկել է ԵԽ գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T10:02+0400
2023-09-23T10:02+0400
2023-09-23T10:06+0400
հայաստան
արարատ միրզոյան
մարիա պեյչինովիչ բուրիչ
յուրի քիմ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66334625_0:261:2500:1667_1920x0_80_0_0_b50411c3cc5472d1945edc995e6fbcca.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նախարարը վերահաստատել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետՄիրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետհանդիպման մասին հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66334625_139:0:2362:1667_1920x0_80_0_0_34c611a781434e5b9aa57b26de8a50f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, մարիա պեյչինովիչ բուրիչ, յուրի քիմ, լեռնային ղարաբաղ
հայաստան, արարատ միրզոյան, մարիա պեյչինովիչ բուրիչ, յուրի քիմ, լեռնային ղարաբաղ
Միրզոյանը ԼՂ–ի թեման քննարկել է ԵԽ գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
10:02 23.09.2023 (Թարմացված է: 10:06 23.09.2023) Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական
Յուրի Քիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Բուրիչի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավունքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարը վերահաստատել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։
Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:
Միրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետհանդիպման մասին հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։