00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մարդկային ողբերգությունը շարունակվում է. ի՞նչ է սպասում Արցախի բնակիչներին

© Sputnik / Валерий МельниковԱրցախի բնակիչ. արխիվային լուսանկար
Արցախի բնակիչ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Բաժանորդագրվել
Գլխավոր հարցը, որն այսօր հուզում է բոլորին, սա է՝ ի՞նչ է սպասում Արցախի բնակիչներին, կմնա՞ն, թե՞ կհեռանան։
Երբ ոմանք ասում են, թե Իլհամ Ալիևն ամեն ինչ կանի, որ հայերի գոնե մի մասը մնա, որպեսզի միջազգային հանրությունն իրեն չմեղադրի էթնիկական զտումների մեջ, մարդ պարզապես զարմանքից կարկամում է։
Կներե′ք, մի՞թե կատարվածից հետո էլ Հայաստանում մնացել են միամիտներ, որոնք անկեղծորեն հավատում են, որ այդ բռնապետի համար միջազգային հանրության կարծիքը որևէ, թեկուզ չնչին նշանակություն ունի։
Մարդկային ողբերգությունը շարունակվում է. ինչ է սպասում Արցախի բնակիչներին
Միգուցե ջահել ժամանակ Ալիևը երբեմն դեռ մտածում էր՝ իսկ ի՞նչ կասեն Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում իմ այս կամ այն արարքի մասին, բայց հետո արհամարհական իրատեսության դասեր ստացավ մեծ եղբորից՝ Ռեջեփ Էրդողանից, որը սեփական օրինակով ցույց տվեց` նույնիսկ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարելի է հակառակվել Սպիտակ տանը, կարելի է ռազմական գործողություններ իրականացնել քրդերի դեմ հարևան երկրում՝ Սիրիայում, և առաջատար պետությունները ծպտուն անգամ չեն հանի, կարելի է նույնիսկ պայմաններ թելադրել եվրոպական երկրներին՝ արգելափակելով նրանց մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։
Եվ կրտսեր Ալիևը հասկացավ՝ եթե նման բաներ է իրեն թույլ տալիս Թուրքիան, որը ո′չ նավթ, ո′չ էլ գազ ունի, ու լրիվ անպատիժ է մնում, ինչո՞ւ ես չեմ կարող նույնն անել, մանավանդ, որ ադրբեջանական նավթն ու գազը հիմա անգին են դարձել Եվրոպայի համար, որը ձգտում է թոթափել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։
Ինչպես հասանք եզրագծին. Արցախից հրաժարվելու քաղաքականության տրամաբանական ավարտը
Էնպես որ, դժվար թե Ալիևի համար ընդհանրապես որևէ նշանակություն ունենա՝ կմնա՞ն հայերը Արցախում, թե՞ ոչ։ Միգուցե տարեցների ինչ-որ խումբ մնա, որովհետեւ հիշում եմ, որ 30 տարի առաջ, երբ հայերը, տեղի բնակիչներին հեռանալու ժամանակ տալուց և մարդասիրական միջանցք տրամադրելուց հետո ի վերջո մտան Քելբաջար, այնտեղ դեռ ծեր ադրբեջանցիներ էին մնացել։ Եվ երբ հարցրի՝ ինչո՞ւ բոլորի հետ միասին չեք գնացել, պատասխանեցին՝ էստեղ մեր տներն են, ուրիշ գնալու տեղ չունենք։
Ակնհայտ է, սակայն, որ հայերի ճնշող մեծամասնությունն այժմ ձգտում է որքան հնարավոր է` շուտ լքել Ադրբեջանը։ Բայց էստեղ խնդիրներ կան։ BBC-ն փաստում է, որ տեղեկություններ են շրջանառվում ինչ-որ ցուցակների մասին, որտեղ ենթադրաբար նշված են այն հայերի տվյալները, որոնց Բաքուն փորձում է ներկայացնել որպես պատերազմի հանցագործ։
Նման ցուցակների առկայությունը հաստատում է նաև այն, որ ամռանն ադրբեջանցի իրավապահները ձերբակալեցին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղափոխվում էր Երևան՝ բուժվելու։ Ընդ որում, Խաչատրյանը տեղյակ էլ չէր, որ իրեն որոնում են Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցելու համար։
Հայաստանի նախկին օմբուդսման Արման Թաթոյանը կարծիք է հայտնել.
«Ըստ երևույթին, Բաքուն այժմ որոշել է ֆիլտրել գնացողներին»։
Այնուամենայնիվ, կարելի է սպասել, որ տեղահանված արցախցիների հազարավոր ընտանիքներ կհասնեն Հայաստան, որը փախստականներ ընդունելու փորձ ունի։ Ավելի քան 30 տարի առաջ տասնյակհազարավոր հայեր եկան Ադրբեջանից, իսկ 2000-ականներին՝ Սիրիայից։ Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր գործադրեցին փախստականների վիճակը թեթևացնելու համար, բայց չմոռանանք նաև, որ երկու դեպքում էլ դեր խաղաց այն հանգամանքը, որ Հայաստան եկածներից շատերը որոշ ժամանակ անց տեղափոխվեցին այլ երկրներ։ Ադրբեջանից տեղահանվածները հիմնականում հաստատվեցին Ռուսաստանում, իսկ սիրիահայերի մի մասը գնաց Կանադա, որտեղ հայ համայնքը մեծ աշխատանք կատարեց նրանց տեղավորելու համար, մի մասն էլ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո վերադարձավ Հալեպ։
Պատերազմական նոր գործողություններ Արցախում. ՀՀ-ն կրկին բարդ որոշումներ կայացնելու առջև է
Այժմ Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, թե պատրաստ են ընդունել նրանց, ովքեր կգան Արցախից։ Չեմ ուզում թերահավատորեն վերաբերվել նման պնդումներին, բայց, ախր, Հանրապետության հրապարակով անցնելիս հաճախ եմ տեսնում, թե ինչպես են բողոքում 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված արցախցիները՝ գանգատվելով, որ մինչև հիմա ոչ ոք հստակ չի ասել, թե իրենք ինչ կարգավիճակ ունեն, ֆինանսական աջակցությունն էլ, մեղմ ասած, համեստ է՝ ամսական 25 հազար դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։
Հիմա ամենաբարձր մակարդակով ասվում է՝ Արցախի հայերը պետք է վերադառնան իրենց տները։ Պատճառաբանությունը սա է՝ մեջբերում եմ վարչապետի հեռուստաելույթից. «Որպեսզի Ադրբեջանը մեղադրելու որևէ առիթ չունենա, այսինքն, ասի` տեսե′ք, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի հայությունը, Լեռնային Ղարաբաղի հայությունը իրենք որոշեցին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ պետք է չմնա, և որոշեցին ու դուրս եկան»։
Չեմ ուզում անդրադառնալ այս հիմնավորմանը, պարզապես անկեղծորեն չեմ հասկանում՝ այսքանից հետո ինչպե՞ս կարելի է համոզել արցախցուն մնալ Ադրբեջանում։ Չէ՞ որ նույնիսկ ադրբեջանցի սոցիոլոգ Բահրուզ Սամեդովը խոստովանել է.
Միահամուռ նպաստեցինք իշխանությունների վերարտադրությանը. բա ինչո՞ւ չստացվեց
«Պաշտոնական դիրքորոշումն Ադրբեջանում ընդգծված հակահայկական ուղղվածություն ունի, և իշխանությունները չեն էլ փորձում շտկել իրենց մոտեցումները»։
Իսկ անկախ դիտորդներն ավելացնում են՝ հայատյացությունն Ադրբեջանում տարածված է ամենուր, նույնիսկ դպրոցներում։
Մարդ ակամայից ուզում է հարցնել Հայաստանի ղեկավարներին. «Իսկ դուք կվերադառնայի՞ք»։
Արցախի ՊԲ–ն հանձնում է զենք-զինամթերքը - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Արցախի ՊԲ–ն հանձնում է զենք-զինամթերքը
Լրահոս
0