https://arm.sputniknews.ru/20230923/irazekman-qajlert-erevanum-akciaji-masnakicnery-hasel-en-karavarakan-amaranvocner-66342305.html
Իրազեկման քայլերթ Երևանում. ակցիայի մասնակիցները հասել են կառավարական ամառանոցներ
Իրազեկման քայլերթ Երևանում. ակցիայի մասնակիցները հասել են կառավարական ամառանոցներ
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները որոշել են մտնել բակեր ու մարդկանց կոչ անել, որ գան Հանրապետության Հրապարակ։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T13:37+0400
2023-09-23T13:37+0400
2023-09-23T16:06+0400
հայաստան
երևան
արցախ
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65188699_0:66:1601:966_1920x0_80_0_0_74cb9b7ce5b14c9caddefb1b54c1cb29.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ այս պահին իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանում։Նրանք քայլում են փողոցներով և անցորդներին հորդորում հանուն Արցախի փրկության միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող հավաքներին։Ակցիայի մասնակիցները մի պահ դուրս եկան մայթից և սկսեցին քայլել Բաղրամյան պողոտայով, սակայն ոստիկանների հորդորով վերադարձան հետիոտնի համար նախատեսված գոտի։Նրանք կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որտեղ արդեն շղթա էին կազմել ոստիկանները։«Ամո՛թ, ամո՛թ»,– վանկարկեցին ակցիայի մասնակիցները և շարունակեցին երթը` հայտարարելով, որ մտնելու են բակեր, որպեսզի բոլորին իրազեկեն, թե ինչ լրջագույն վտանգի առաջ են կանգնած Արցախն ու Հայաստանը։ Այժմ նրանք հասել են կառավարական ամառանոցներ։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65188699_0:0:1601:1200_1920x0_80_0_0_c7200d4b9d75c735a1085cad3a2ff141.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, արցախ, երթ
հայաստան, երևան, արցախ, երթ
Իրազեկման քայլերթ Երևանում. ակցիայի մասնակիցները հասել են կառավարական ամառանոցներ
13:37 23.09.2023 (Թարմացված է: 16:06 23.09.2023) Ակցիայի մասնակիցները որոշել են մտնել բակեր ու մարդկանց կոչ անել, որ գան Հանրապետության Հրապարակ։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ այս պահին իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանում։
Նրանք քայլում են փողոցներով և անցորդներին հորդորում հանուն Արցախի փրկության միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող հավաքներին։
Ակցիայի մասնակիցները մի պահ դուրս եկան մայթից և սկսեցին քայլել Բաղրամյան պողոտայով, սակայն ոստիկանների հորդորով վերադարձան հետիոտնի համար նախատեսված գոտի։
Նրանք կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որտեղ արդեն շղթա էին կազմել ոստիկանները։
«Ամո՛թ, ամո՛թ»,– վանկարկեցին ակցիայի մասնակիցները և շարունակեցին երթը` հայտարարելով, որ մտնելու են բակեր, որպեսզի բոլորին իրազեկեն, թե ինչ լրջագույն վտանգի առաջ են կանգնած Արցախն ու Հայաստանը։ Այժմ նրանք հասել են կառավարական ամառանոցներ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։