00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու «Պոլինան» հայտնվեց պատին, կամ թե ինչպես են Գյումրիում նորածինների անուններ ընտրում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Անունների պատը Գյումրիում
Անունների պատը Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Բաժանորդագրվել
Պաշտպանական, երկրներ բաժանող, հիշողության, սիրո, ֆեյսբուքյան կամ լացի պատեր տարբեր երկրներում կան։ Գյումրիում ստեղծված պատը անունների է․ փոքրիկի սպասող զույգերն իրենց ապագա երեխայի անունը կարող են հենց այստեղից ընտրել։
Այսօր դժվար գտնվի մեկը, ով այցելի Գյումրի ու իր անունը չթողնի հայտնի պատի վրա։ Սա Գյումրիում «հավերժ մնալու» հնարավորություն է։ Քաղաքի «Վառեմ-մարեմ» արվեստանոցի հարևանությամբ գտնվող, հայատառ ու լատինատառ տարբեր անուններով «զարդարված» պատը օրեցօր երկարում է. ավելի քան քսան հազար հայատառ, մոտ հինգ հազար լատինատառ անուն կա պատին։
Պատն ամբողջությամբ ինտերակտիվ է. այցելուն տառերը սեղանիկից ընտրում է, խաչբառային սկզբունքով (արդեն գրված որևէ տառ ընտրելով որպես սկզբնական) ամրացնում, ապա իր ցանկացած գույնով ներկում է դրանք։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անունների պատը Գյումրիում
Стена рядом с мастерской Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Անունների պատը Գյումրիում
Քաղաքական գործիչներ, գեղեցկության մրցույթների մասնակիցներ, երաժիշտներ, արվեստագետներ կամ պարզապես զբոսաշրջիկներ, որոնք Գյումրի են գալիս ու տեղեկանում պատի մասին՝ շտապում են հավերժացնել իրենց անունը այդտեղ։
Շուշան Քեշիշյանն արդեն երրորդ անգամ է այցելում Գյումրի։ Մեր խնդրանքով փնտրում- ցույց է տալիս իր անունը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Շուշան Քեշիշյան
Шушан Кешишян рядом с мастерской Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Շուշան Քեշիշյան
«Հետաքրքիր միտք է՝ մարդկանց գրավող։ Հաջորդ անգամ էլ, որ գալիս ես, փորձում ես գտնել քո անունը»,-ասում է նա։ Սոնյա Սարիբեկովան էլ 10-ամյա թոռնուհու՝ Եկատերինայի հետ է Ռուսաստանից եկել. սա առիթ է նաև նրա անունը թողնել պատին։
Forever In Gyumri նախաձեռնությունը մեկնարկել է 2022 թվականի մայիսի 28-ին։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Միկա Վարդպարոնյան
Мика Варданян рядом с мастерской Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Միկա Վարդպարոնյան
««Վառեմ-մարեմ» կավագործության արվեստանոցի վարպետության դասերին Սևանից Պոլինա անունով մի աղջիկ եկավ, ով առաջարկեց կավե փոքրիկ տառերով քաղաքի տարբեր հատվածներում հավաքել «Վառեմ-մարեմ»-ը։ Այսպես կավից պատրաստեցինք փոքր տառեր ու քաղաքի տարբեր հատվածներում, որպես գովազդ, հավաքեցինք արվեստանոցի անվանումը»,- ասում է արհեստանոցի համասեփականատերը՝ Միկա Վարդպարոնյանը` հավելելով՝ որպես շնորհակալություն գաղափարի համար՝ արվեստանոցին կից պատին հավաքեցին «Thank you Պոլինա»։ Ավելի ուշ դրա կողքին հայտնվեցին արվեստանոցի աշխատակիցների անուները։
Ավելի ուշ որոշվեց այդ հնարավորությունը տալ մյուսներին։
© Sputnik / Armenuhi Mkhoyan

Անունների պատը Գյումրիում

Անունների պատը Գյումրիում - Sputnik Արմենիա
1/5

Անունների պատը Գյումրիում

© Sputnik / Armenuhi Mkhoyan

Միկա Վարդպարոնյանը

Միկա Վարդպարոնյանը - Sputnik Արմենիա
2/5

Միկա Վարդպարոնյանը

© Sputnik / Armenuhi Mkhoyan

Անունների պատը Գյումրիում

Անունների պատը Գյումրիում - Sputnik Արմենիա
3/5

Անունների պատը Գյումրիում

© Sputnik / Armenuhi Mkhoyan

Անունների պատը Գյումրիում

Անունների պատը Գյումրիում - Sputnik Արմենիա
4/5

Անունների պատը Գյումրիում

© Sputnik / Armenuhi Mkhoyan

Անունների պատը Գյումրիում

Անունների պատը Գյումրիում - Sputnik Արմենիա
5/5

Անունների պատը Գյումրիում

1/5

Անունների պատը Գյումրիում

2/5

Միկա Վարդպարոնյանը

3/5

Անունների պատը Գյումրիում

4/5

Անունների պատը Գյումրիում

5/5

Անունների պատը Գյումրիում

«Քանի որ ամեն մի անուն շարունակություն է մեկ այլ մարդու անվան, պատը համենատեցինք տոհմածառի հետ։ Հավաքեցինք մեր անուները, մեր ընկերների անունները, հետո՝ զբոսաշրջիկներ միացան, ու մեկ անունից սկսվեցին նոր անուններ ճյուղավորվել»,-ասում է Միկան նշելով՝ 1 տարի 3 ամսում պատի վրա հայտնվել են գրեթե 25 հազար անուն աշխարհի գրեթե բոլոր երկրներից, տարբեր ազգություններից։
Միլանի կենտրոնում սուրճ խմելն ավելի մատչելի է, քան Գյումրիում. ինչու են տուրիստները քչացել
Տոհմածառ-պատը նաև շարունակականության խորհրդանիշ է. կան մարդիկ, որոնք եկել են պատի մոտ իրենց երեխայի անունն ընտրելու։
Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ շուտով պատը հայտնի կդառնա նաև այլ երկրներում ։
Մենք ևս մեր անվանումը՝ «Սպուտնիկ»-ը թողեցինք պատին՝ հույսով ու վստահությամբ, որ այն միշտ կմնա որպես Գյումրիի մի մասնիկ։
Լրահոս
0