00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան ակցիաների 49 մասնակցի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 5 կալանավորված կա

© SputnikԻրավապահները բերման ենթարկում ակցիայի մանակցին. արխիվային լուսանկար
Իրավապահները բերման ենթարկում ակցիայի մանակցին. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Իրավապահները բերման ենթարկում ակցիայի մանակցին. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՔԿ–ից հայտնում են, որ ձերբակալված անձանցից 4-ն անչափահաս են։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում իրականացվող զանգվածային հավաքների մասնակիցներից 49–ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 49 անձից 39–ին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, 1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, 1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու, 1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու և ևս 1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։
3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս»,– նշված է հաղորդագրությունում։
ՔԿ–ն հայտնում է նաև, որ սեպտեմբերի 19-ից ի վեր ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։
Քրեական վարույթներից մեկը՝ կապված սոցիալական ցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0