https://arm.sputniknews.ru/20230923/eraskh-erevan-majrughin-pak-e-qaghaqacinery-pahanjum-en-nikvol-pashinjani-hrazharakany-66346687.html
Երասխ-Երևան մայրուղին փակ է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Երասխ-Երևան մայրուղին փակ է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Sputnik Արմենիա
Մայրուղին բացելու համար ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T15:35+0400
2023-09-23T15:35+0400
2023-09-23T15:37+0400
հայաստան
երասխ
երևան
բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66346161_0:0:825:464_1920x0_80_0_0_460fb33bffcc0d922e54f2fd02e1f632.jpg
Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային կոմիտեի տելեգրամյան ալիքը։Նշվում է, որ Արարատի մարզի բնակիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։«Միացո՛ւմ»,– վանկարկում են ճանապարհը ավտոմեքենաններով փակած քաղաքացիները։Տելեգրամյան ալիքը նշում է նաև, որ մայրուղին բացելու համար ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։
երասխ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66346161_83:0:702:464_1920x0_80_0_0_f297bdfb0ff1527155f3fb4b939a8edf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երասխ, երևան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երասխ, երևան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երասխ-Երևան մայրուղին փակ է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
15:35 23.09.2023 (Թարմացված է: 15:37 23.09.2023) Մայրուղին բացելու համար ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային կոմիտեի տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Արարատի մարզի բնակիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Միացո՛ւմ»,– վանկարկում են ճանապարհը ավտոմեքենաններով փակած քաղաքացիները։
Տելեգրամյան ալիքը նշում է նաև, որ մայրուղին բացելու համար ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։