https://arm.sputniknews.ru/20230923/adrbejanakan-zvorqy-stepanakert-chi-mtel-arcakhi-teghekatvakan-shtaby-herqum-e-lury-66342837.html
Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել. Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է լուրը
Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել. Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է լուրը
Sputnik Արմենիա
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T14:01+0400
2023-09-23T14:01+0400
2023-09-23T14:02+0400
արցախ
ստեփանակերտ
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/271/33/2713393_0:0:1080:608_1920x0_80_0_0_54e485ad66d6e545996b95c1396e144e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս հայտարարությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել էր, որ ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/271/33/2713393_0:0:960:720_1920x0_80_0_0_14af3f0c164c7e23e66b85205d6498cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ստեփանակերտ, զորք
Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել. Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է լուրը
14:01 23.09.2023 (Թարմացված է: 14:02 23.09.2023) Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս հայտարարությունը տարածել է
Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել էր, որ ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում»,– հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը` հորդորելով տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։