https://arm.sputniknews.ru/20230922/vostikanutjuny-erevanum-berman-e-entarkel-pvoghvocner-pakats-84-andzi-66296013.html
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T13:18+0400
2023-09-22T13:18+0400
2023-09-22T13:28+0400
երևան
հհ ոստիկանություն
ոստիկան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66290275_0:0:1600:901_1920x0_80_0_0_afb76197948b2ff194bd15f14f979b4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 84 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Ամիրյան, Թումանյան փողոցները, Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ Իսկ Ամիրյան փողոցից բռնի ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել, նա տեղափոխվել է հիվանդանոց։Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում ենՀիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66290275_92:0:1515:1067_1920x0_80_0_0_367d33635dd8c21db129744d158f445f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, հհ ոստիկանություն, ոստիկան, ձերբակալություն
երևան, հհ ոստիկանություն, ոստիկան, ձերբակալություն
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի
13:18 22.09.2023 (Թարմացված է: 13:28 22.09.2023) Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 84 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Ակցիայի 84 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Ամիրյան, Թումանյան փողոցները, Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։
Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։
Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ Իսկ Ամիրյան փողոցից բռնի ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել, նա տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։