https://arm.sputniknews.ru/20230922/vostikanutjuny-erevanum-berman-e-entarkel-pvoghvocner-pakats-26-andzi-66272480.html
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի
Sputnik Արմենիա
Այսօր վաղ առավոտից քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցները կաթվածահար էին արել, երթևեկությունը կանգնած էր։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T09:45+0400
2023-09-22T09:45+0400
2023-09-22T10:23+0400
երևան
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66270499_0:0:1975:1111_1920x0_80_0_0_fa04633ecda1ef3ba9823e77666f4dec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 26 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան պողոտան, Սարյան, Բուզանդ փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66270499_364:0:1845:1111_1920x0_80_0_0_b4ad31b7ec5d74b8bfb9e8446e204ccd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն
երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի
09:45 22.09.2023 (Թարմացված է: 10:23 22.09.2023) Այսօր վաղ առավոտից քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցները կաթվածահար էին արել, երթևեկությունը կանգնած էր։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 26 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Ակցիայի 26 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել
Մյասնիկյան պողոտան, Սարյան, Բուզանդ փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։
Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։
Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար
Անդրանիկ Թևանյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։