https://arm.sputniknews.ru/20230922/shurnukhum-nvor-tneri-karucumy-kavartvi-nvojemberi-30-in-gvortsadri-nvor-khvostumy-66279318.html
Շուռնուխում նոր տների կառուցումը կավարտվի նոյեմբերի 30-ին. գործադրի նոր խոստումը
Շուռնուխում նոր տների կառուցումը կավարտվի նոյեմբերի 30-ին. գործադրի նոր խոստումը
Sputnik Արմենիա
Ադրբեջանի հարձակումից կորցրած տների փոխարեն շուռնուխցիների համար նոր տները պետք է հանձնված լինեին դեռ 2021-ի վերջին։ Ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T10:56+0400
2023-09-22T10:56+0400
2023-09-22T12:23+0400
շուռնուխ
սյունիք
հայաստան
հհ կառավարություն
տուն
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64724408_0:84:1600:984_1920x0_80_0_0_17ca962ed848136a61dec0a64f22023f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ 228 մլն դրամ գումար։Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021թ–ից սկսած։Հերթական անգամ վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին, սահմանային միջադեպերով պայմանավորված, շինարարական աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, բացի այդ` Շուռնուխ տանող գրունտային ճանապարհը փլուզման հետևանքով անանցանելի է դարձել։Նշվում է նաև, որ սահմանամերձ գյուղի նոր թաղամասի տարածքում խմելու ջուր չի մատակարարվում, ուստի անհրաժեշտ է ջրամբար կառուցել, ինչն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։Ուշացնում ենք. Փաշինյանը Շուռնուխում կառուցվող 13 տան շինաշխատանքների մասինԾրագրի իրականացմանը խոչընդոտում է նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ։Նշենք, որ Շուռնուխ նոր բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը շուրջ 1,2 մլրդ դրամ է, որից 2022 թվականի դրությամբ մնացորդը կազմում է 228 մլն դրամ:Նշենք, որ 2 շաբաթ առաջ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվելու է մինչև 2023 թվականի վերջ, երբ կավարտվի ջրագծի կառուցումը։ՀՀ իշխանություններն արդեն 4 անգամ խախտել են Շուռնուխի նոր թաղամասի կառուցման իրենց իսկ սահմանած վերջնաժամկետները։ Ի սկզբանե նախատեսվում էր 13 տուն հանձնել 2021 թ. վերջին:Հարևանների տանն ենք լողանում. Շուռնուխի բնակիչները սպասում են նոր տների կառուցմանը
շուռնուխ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64724408_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d8198949730afe067ddb3708ba3432b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուռնուխ, սյունիք, հայաստան, հհ կառավարություն, տուն, շինարարություն
շուռնուխ, սյունիք, հայաստան, հհ կառավարություն, տուն, շինարարություն
Շուռնուխում նոր տների կառուցումը կավարտվի նոյեմբերի 30-ին. գործադրի նոր խոստումը
10:56 22.09.2023 (Թարմացված է: 12:23 22.09.2023) Ադրբեջանի հարձակումից կորցրած տների փոխարեն շուռնուխցիների համար նոր տները պետք է հանձնված լինեին դեռ 2021-ի վերջին։ Ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ 228 մլն դրամ գումար։
Գումարի հատկացման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու` Շուռնուխում նոր բնակելի թաղամասի կառուցելու հիմնավորմամբ։
Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։
Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը
հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021թ–ից սկսած։
Հերթական անգամ վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին, սահմանային միջադեպերով պայմանավորված, շինարարական աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, բացի այդ` Շուռնուխ տանող գրունտային ճանապարհը փլուզման հետևանքով անանցանելի է դարձել։
Նշվում է նաև, որ սահմանամերձ գյուղի նոր թաղամասի տարածքում խմելու ջուր չի մատակարարվում, ուստի անհրաժեշտ է ջրամբար կառուցել, ինչն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։
Ծրագրի իրականացմանը խոչընդոտում է նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ։
Նշենք, որ Շուռնուխ նոր բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը շուրջ 1,2 մլրդ դրամ է, որից 2022 թվականի դրությամբ մնացորդը կազմում է 228 մլն դրամ:
Բնակելի թաղամասի ավարտն ապահովելու համար կառավարության հաշվարկով անհրաժեշտ է 2023 թվականի բյուջեից հատկացնել ևս 228 մլն, ինչն է արվել է այսօրվա որոշմամբ։
Նշենք, որ 2 շաբաթ առաջ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվելու է մինչև 2023 թվականի վերջ, երբ կավարտվի ջրագծի կառուցումը։
ՀՀ իշխանություններն արդեն
4 անգամ խախտել են Շուռնուխի նոր թաղամասի կառուցման իրենց իսկ սահմանած վերջնաժամկետները։ Ի սկզբանե նախատեսվում էր 13 տուն հանձնել 2021 թ. վերջին: