00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վախենում է ժողովրդից. Վազգեն Մանուկյանը` ցույցերը շարունակելու մասին

© SputnikՎազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում
Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում
Բաժանորդագրվել
Վազգեն Մանուկյանի խոսքով` կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից վախենալով, իր ծրագրերում փոփոխություններ է մտցնում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. Այսօր ողջ օրվա ընթացքում ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիական անհնազանդությունը, ժամը 18:00-ին հանրահավաք է անցկացնելու, որի ընթացքում կներկայացվի հետագա գործողությունների ծրագիրը։ Այս մասին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Ես ենթադրում էի, որ կա երկու տարբերակ, կա՛մ կառավարության նիստը պետք է կայանար այլ շենքում, կա՛մ այլ ժամի։ Իրենք ժամը փոխեցին, կարճ նիստ է լինելու։ Մինչ այս էլ մեր տղաներին, որոնք տարբեր ուղղություններով այստեղ էին գալիս, ձերբակալել են, այդ թվում Անդրանիկ Թևանյանին։ Կարևորն այն է, որ ինքը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը,–խմբ) ժողովրդից վախենալով իր ծրագրերում փոփոխություններ է մտցնում»,- ասաց նա։
Մանուկյանը նկատեց` փաստն այն է, որ սեպտեմբերի 21-ին ընդդիմությունը հայտարարեց կառավարության շենքը շրջափակելու մտադրության մասին։ Սեպտեմբերի 22-ին կառավարությունը հայտարարեց, որ նիստը ժամը 11:00-ի փոխարեն նիստը կկայանա մեկ ժամ շուտ։
Խոսելով հետագա քայլերից` Մանուկյանը հերքեց պնդումները, թե ընդդիմադիր շարժումը համակարգված է Ռուսաստանից։ Նրա խոսքով` հասարակությունը զայրացած է Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականությունից։ Բացի այդ շարժմանը միացել են ոչ միայն ռուսամետ ուժերը, այլև արևմտամետները։
«Դուք պարզ տեսնում եք, որ երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում։ Մեր միակ նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է»,- ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիրը նաև նշեց, որ նախկին նախագահներից ոչ մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, չպետք է գան իշխանության։ Նրա խոսքով` նրանք բոլորն էլ սխալներ են թույլ տվել, և առաջ գնալու համար նախկին իշխանություններից և ոչ մեկը չպետք է ղեկավարի։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։
ԼՂ–ի բնակիչները իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն կարող են ստանալ. Փաշինյան
Լրահոս
0