https://arm.sputniknews.ru/20230922/kkhmkn-kvoghmeri-het-banakcum-e-lghum-artakarg-humanitar-gvortsuneutjan-yndlajnman-shurj-66331126.html
ԿԽՄԿ–ն կողմերի հետ բանակցում է ԼՂ–ում արտակարգ հումանիտար գործունեության ընդլայնման շուրջ
ԿԽՄԿ–ն կողմերի հետ բանակցում է ԼՂ–ում արտակարգ հումանիտար գործունեության ընդլայնման շուրջ
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ–ի աշխատակիցները սկսել են գրանցել կորած երեխաներին փնտրող կամ մտերիմների հետ կապը կորցրած մարդկանց։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T23:56+0400
2023-09-22T23:56+0400
2023-09-23T00:12+0400
կարմիր խաչ
արցախ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59098257_0:0:2112:1188_1920x0_80_0_0_7e66af2600dac9324864fa3520826f5d.png
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ավելացնել իր անհետաձգելի մարդասիրական գործունեության ծավալները Լեռնային Ղարաբաղում և բանակցություններ է վարում որոշումներ կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների առաքման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ–ն։Նշվում է, որ սեպտեմբերի 20–ին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ռազմական էսկալացիայի հումանիտար հետևանքները դեռևս զգացվում են ողջ տարածաշրջանում:ԿԽՄԿ–ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 18–ին կառույցն առաջին անգամ կազմակերպել է բեռների՝ ցորենի ալյուրի և հիմնական դեղորայքի միաժամանակյա առաքում Լաչինի միջանցքով և Ակնայի (Աղդամ) ճանապարհով:Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը նաև բժշկական պարագաներ է տրամադրել զինվորական և քաղաքացիական հիվանդանոցներին: Բացի այդ, առաքել է նոր բեռներ, այդ թվում՝ այսօր բաժանել է 28000 մանկական տակդիր, 200 տաք ծածկոց ապաստարաններում գտնվող մարդկանց, որոնք ստիպված են եղել փախնել իրենց տներից:Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբԲացի այդ, հազար լիտր դիզելային վառելիք է ուղարկվել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ գեներատորների անխափան աշխատանքն ապահովելու համար, ինչպես նաև 500 լիտր դիզելային վառելիք՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող գեներատորների համար։ԿԽՄԿ–ի աշխատակիցները սկսել են գրանցել նաև կորած երեխաներին փնտրող կամ մտերիմների հետ կապը կորցրած մարդկանց։ Տեղի բնակիչները ևս դիմում են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինների տարհանմանն աջակցելու համար։Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այսօր 9 վիրավոր Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ։ ԿԽՄԿ–ն հիվանդանոցին նաև փոխանցել է որոշակի քանակով բժշկական պարագաներ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59098257_264:0:1848:1188_1920x0_80_0_0_e05b812b6d3afc441473aa107b3a3a01.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
կարմիր խաչ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
ԿԽՄԿ–ն կողմերի հետ բանակցում է ԼՂ–ում արտակարգ հումանիտար գործունեության ընդլայնման շուրջ
23:56 22.09.2023 (Թարմացված է: 00:12 23.09.2023) ԿԽՄԿ–ի աշխատակիցները սկսել են գրանցել կորած երեխաներին փնտրող կամ մտերիմների հետ կապը կորցրած մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ավելացնել իր անհետաձգելի մարդասիրական գործունեության ծավալները Լեռնային Ղարաբաղում և բանակցություններ է վարում որոշումներ կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների առաքման վերաբերյալ:
Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ–ն։
Նշվում է, որ սեպտեմբերի 20–ին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն
ռազմական էսկալացիայի հումանիտար հետևանքները դեռևս զգացվում են ողջ տարածաշրջանում:
«Մարդիկ լքել են իրենց տները, հարազատները կորցրել են կապը միմյանց հետ։ Տեղեկություններ են ստացվում մարտերում վիրավորների մասին, որոնք մինչ օրս օգնություն չեն ստացել»,– նշված է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ–ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 18–ին կառույցն առաջին անգամ կազմակերպել է բեռների՝ ցորենի ալյուրի և հիմնական դեղորայքի միաժամանակյա առաքում Լաչինի միջանցքով և Ակնայի (Աղդամ) ճանապարհով:
Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը նաև բժշկական պարագաներ է տրամադրել զինվորական և քաղաքացիական հիվանդանոցներին: Բացի այդ, առաքել է նոր բեռներ, այդ թվում՝ այսօր բաժանել է 28000 մանկական տակդիր, 200 տաք ծածկոց ապաստարաններում գտնվող մարդկանց, որոնք ստիպված են եղել փախնել իրենց տներից:
Բացի այդ, հազար լիտր դիզելային վառելիք է ուղարկվել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ գեներատորների անխափան աշխատանքն ապահովելու համար, ինչպես նաև 500 լիտր դիզելային վառելիք՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող գեներատորների համար։
ԿԽՄԿ–ի աշխատակիցները սկսել են գրանցել նաև կորած երեխաներին փնտրող կամ մտերիմների հետ կապը կորցրած մարդկանց։ Տեղի բնակիչները ևս դիմում են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինների տարհանմանն աջակցելու համար։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այսօր
9 վիրավոր Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ։ ԿԽՄԿ–ն հիվանդանոցին նաև փոխանցել է որոշակի քանակով բժշկական պարագաներ։