00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են բողոքի ակցիա անող բուժաշխատողների հետ

© SputnikԶառա Ամատունի
Զառա Ամատունի - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Զառա Ամատունի
Բաժանորդագրվել
ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող բուժաշխատողներն իրենց պահանջները ներկայացրել են Զառա Ամատունուն, խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ շուրջ 2 ժամ բողոքի ակցիա անող բուժաշխատողներից մի քանիսը հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։
© SputnikԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ բուժաշխատողների ակցիա
Врачи у офиса Красного Креста с требованием посредничества и организации эвакуации раненых из Нагорного Карабаха, а также отправки местных медиков в НК для помощи на местах (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ բուժաշխատողների ակցիա
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան բուժաշխատողները հավաքվել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ և պահանջում են ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։
Բժշկական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջները ներկայացրել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն, խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մշտապես կոնֆիդենցիալ երկխոսությունն են վարում կողմերի հետ, որպեսզի կարողանան լուծումների հասնել` մարդասիրական հարցերն ուշադրության կենտրոնում պահելով։
© SputnikԶառա Ամատունի
Руководитель программ коммуникации и профилактики Армянского офиса Международного комитета Красного Креста Зара Аматуни общается с прессой у офиса КК (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Զառա Ամատունի
Հարցին` արդյոք կարող են իրենք կազմակերպել Հայաստանից բուժաշխատողների տեղափոխումն Արցախ, Զառա Ամատունին շեշտեց` ԿԽՄԿ–ն չի կարող նման գործելաոճ որդեգրել։
«Մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, բնականաբար համագործակցում ենք համապատասխան պատկան մարմինների հետ։ Ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ, բայց մեր գործելաոճը, դրանից բացի, ենթադրում է, որ կարող ենք աշխատել միայն մեր անձնակազմի հետ»,– ասաց նա։
Ակցիայի մասնակից Արեգա Հովսեփյանը, որը ծնվել և մեծացել է Արցախում, նշեց, որ իրենք հստակ ասել են, որ բժիշկները սպասելու ժամանակ չունեն։
«Մեր հանդիպումը բավարար չէր, բայց որոշ խոսակցություններ էլ եղան, որոնք, կոնֆիդենցիալությունից ելնելով, չեմ բարձրաձայնի։ Մենք նաև ասացինք, որ ԿԽՄԿ–ն չպետք է սպասի այնքան, որ վիճակը ծայրահեղ լինի, քանի որ արդեն այդպիսին է»,– նշեց Հովսեփյանը։
© SputnikԱրեգա Հովսեփյան
Врачи у офиса Красного Креста с требованием посредничества и организации эвакуации раненых из Нагорного Карабаха, а также отправки местных медиков в НК для помощи на местах (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Արեգա Հովսեփյան
Նշենք, որ բուժաշխատողները ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ են եկել պաստառներով, որոնց վրա գրված է. «Բժիշկներն ուզում են գնալ Արցախ։ Տարհանեք վիրավորներին հենց հիմա։ Առողջության իրավունքը բոլորի համար է։ Ձեր աշխատանքը կատարեք։ Բժիշկներն Արցախի հետ են»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
Լրահոս
0