https://arm.sputniknews.ru/20230922/hh-mipy-vostikanneri-anhamachap-uzhi-kirarum-e-ardzanagrel-akciaji-masnakicneri-nkatmamb-66328666.html
ՀՀ ՄԻՊ–ը ոստիկանների անհամաչափ ուժի կիրառում է արձանագրել ակցիայի մասնակիցների նկատմամբ
ՀՀ ՄԻՊ–ը ոստիկանների անհամաչափ ուժի կիրառում է արձանագրել ակցիայի մասնակիցների նկատմամբ
Sputnik Արմենիա
Առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ նրանք ձերբակալվել են ոստիկանության ծառայողի... 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T22:11+0400
2023-09-22T22:11+0400
2023-09-22T22:55+0400
հհ միպ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
բողոքի ակցիա
երևան
հհ ոստիկանություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66283038_0:232:1600:1132_1920x0_80_0_0_c93ca88dbb5c85e7db10984aecc808df.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Երևանում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ սեպտեմբերի 19–22–ն ընկած ժամանակահատվածում իրենց արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են նաև բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ Անահիտ Մանասյանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին՝ պատշաճ և համապարփակ քննություն իրանակացնելու պահանջով։«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան, իսկ հակառակ պրակտիկայի առկայությունը դատապարտելի և անթույլատրելի է»,– ասվում է հաղորդագրության մեջ։Բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով. ՀՀ նախկին փոխոստիկանապետԸստ ՄԻՊ–ի` առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ նրանք ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է, որ հավաքներին մասնակցել են նաև երեխաներ։ Ըստ օմբուդսմանի` երեխաների հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով նրանց անվտանգությունը:Խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով իրավասու մարմիններին ՄԻՊ–ը հասցեագրելու է նաև գրություններ:Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։Ոստիկանությունը Երևանում այսօր բերման է ենթարկել փողոցներ փակած 98 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66283038_69:0:1578:1132_1920x0_80_0_0_612147b209584ed5e0831102ed8506fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, բողոքի ակցիա, երևան, հհ ոստիկանություն, ձերբակալություն
հհ միպ, բողոքի ակցիա, երևան, հհ ոստիկանություն, ձերբակալություն
ՀՀ ՄԻՊ–ը ոստիկանների անհամաչափ ուժի կիրառում է արձանագրել ակցիայի մասնակիցների նկատմամբ
22:11 22.09.2023 (Թարմացված է: 22:55 22.09.2023) Առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ նրանք ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Երևանում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ սեպտեմբերի 19–22–ն ընկած ժամանակահատվածում իրենց արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։
Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։
«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները»,– կոչ են արել ՄԻՊ գրասենյակից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են նաև բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ Անահիտ Մանասյանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին՝ պատշաճ և համապարփակ քննություն իրանակացնելու պահանջով։
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան, իսկ հակառակ պրակտիկայի առկայությունը դատապարտելի և անթույլատրելի է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ՄԻՊ–ի` առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ նրանք ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է, որ հավաքներին մասնակցել են նաև երեխաներ։ Ըստ օմբուդսմանի` երեխաների հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով նրանց անվտանգությունը:
«Ավելին, իրավապահ համակարգում երեխաների նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է ցուցաբերվեն զգայուն ու երեխայակենտրոն մոտեցումներ»,– նշված է ՄԻՊ–ի հայտարարությանմեջ։
Խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով իրավասու մարմիններին ՄԻՊ–ը հասցեագրելու է նաև գրություններ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Ոստիկանությունը
Երևանում այսօր բերման է ենթարկել փողոցներ փակած 98 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն
ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն`
Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։