https://arm.sputniknews.ru/20230922/hh-karavarutjuny-kvornidzvorum-humanitar-kajan-e-himnum-66280605.html
ՀՀ կառավարությունը Կոռնիձորում հումանիտար կայան է հիմնում
ՀՀ կառավարությունը Կոռնիձորում հումանիտար կայան է հիմնում
Sputnik Արմենիա
Կայանի աշխատանքը կազմակերպելու համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 15 911 700 դրամ։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T11:15+0400
2023-09-22T11:15+0400
2023-09-22T11:23+0400
կոռնիձոր
սյունիք
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46936485_0:84:1600:984_1920x0_80_0_0_9dc1dccb9f895469fab8e645c4f1ac5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում կհիմնվի հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
սյունիք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/12/46936485_89:0:1512:1067_1920x0_80_0_0_283876bbdbca7269f7aaaa885af914c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոռնիձոր, սյունիք, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, հումանիտար օգնություն
կոռնիձոր, սյունիք, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ, հումանիտար օգնություն
ՀՀ կառավարությունը Կոռնիձորում հումանիտար կայան է հիմնում
11:15 22.09.2023 (Թարմացված է: 11:23 22.09.2023) Կայանի աշխատանքը կազմակերպելու համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 15 911 700 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում կհիմնվի հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Կայանի նպատակն, ըստ կառավարության, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելն է, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։
Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։
Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Սեպտեմբերի 18-ին
ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։