https://arm.sputniknews.ru/20230922/erevanum-vagh-aravvotic-anhnazandutjan-akcianer-en-mjasnikjan-pvoghvotan-pak-e-66269836.html
Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են․ Մյասնիկյան պողոտան փակ է
Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են․ Մյասնիկյան պողոտան փակ է
Sputnik Արմենիա
Բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T08:36+0400
2023-09-22T08:36+0400
2023-09-22T09:21+0400
երևան
բողոքի ակցիա
արցախ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66269367_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9acb811451ebb5afc7f1511eb2454889.jpg
Վաղ առավոտից քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Այժմ փակ է Մյասնիկյան պողոտան։Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66269367_240:0:1680:1080_1920x0_80_0_0_df7c7771a6958d084322b4af89aa32a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, видео, բողոքի ակցիա, արցախ, տեսանյութ, տեսանյութեր
երևան, видео, բողոքի ակցիա, արցախ, տեսանյութ, տեսանյութեր
Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են․ Մյասնիկյան պողոտան փակ է
08:36 22.09.2023 (Թարմացված է: 09:21 22.09.2023) Բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ։
Վաղ առավոտից քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Այժմ փակ է Մյասնիկյան պողոտան։
Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։
Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։
Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։
Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։