00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենթակա չէ փոխհատուցման. ԲԿ–ներին չեն վճարում երեխաների ընդհանուր անզգայացման համար. ինչու

© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ բուժաշխատողներից շատերի` ՀՀ առողջապահական համակարգում քաոսային վիճակ է։ Մի կողմից 0-18 տարեկան երեխաների բուժումն անվճար է ըստ օրենքի, մյուս կողմից այդ անվճար լինել թե չլինելը որոշում են Առողջապահական գործակալության փորձագետները։
ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը, որի պարտականություններից մեկը պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելն է, այս տարվա փետրվարից մի շարք հիվանդանոցներին ընդհանուր անզգայացման համար չի վճարում։ Պատճառն այն է, որ փետրվարից գործակալությունն աշխատանքի է ընդունել փորձագետների, որոնք պետք է որոշեն, թե բժշկական որ միջամտության համար որքան գումար պետք է փոխանցեն հիվանդանոցներին։ Եղել են դեպքեր, երբ այս գործակալության փորձագետները մերժել են անգամ մանկական ուղեղային կաթվածով կամ աուտիզմով երեխաներին անհրաժեշտ բուժումն ընդհանուր անզգայացմամբ կատարելու բժշկի ցուցումը։ Ծնողները վրդովված են, իսկ առողջապահական փորձագետներն ու բժիշկները նշում են, որ դա չի համապատասխանում բժշկական օգնություն ցուցաբերելու միջազգային ստանդարտներին։
Խնդրի մասին բուժաշխատողներն ու ծնողների մեծ մասը լռում են, և գուցե այս մասին հանրության լայն շրջանակները չիմանային, եթե սոցցանցերում Սեդա Դանիելյան անունով մի կին չահազանգեր։
Կինը պատմում էր, որ իր 6–ամյա որդու` Միքայելի կոտրվածք ստացած և վիրահատած ձեռքի շյուղերը (մետաղական կոնստրուկցիայով հավաքված) հիվանդանոցում հրաժարվում են ընդհանուր անզգայացմամբ հեռացնել ու նշում են, որ դա այս տարվա փետրվարից կատարվում է առանց անզգայացման, իսկ եթե ծնողը դեմ է, պետք է վճարի։ Կինը բացատրություն էր պահանջել առողջապահության նախարարությունից` հիշեցնելով, որ 0-18 տարեկան երեխաների բուժումը ՀՀ–ում անվճար է, սակայն այդպես էլ իրեն հուզող հարցերի պատասխանը չէր ստացել, իսկ շյուղերը հանելը օր–օրի ձգձգվում էր։
Հասկանալու համար, թե ինչումն է խնդիրը, և ինչպես կարելի է հարցը լուծել, Sputnik Արմենիան նախ զրուցեց ծնողի հետ։
Պարզ դարձավ, որ նրա որդին օգոստոսի սկզբին կոտրել է ձեռքը, և վիրահատությունը կատարվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որի ընթացքում կոտրված ձեռքը հավաքվել էր մետաղական կոնստրուկցիայով` շյուղով։ Մեկ ամիս անց ծնողին ԲԿ–ից հայտնել են, որ շյուղի հեռացումը պետք է կատարվի պոլիկլինիկայում, քանի որ ըստ նոր փոփոխությունների` հիվանդանոցում դա այլևս չի կատարվում։
Մայրը դիմել է «Արմենիա» ԲԿ–ին կից պոլիկլինիկայի «Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք», որտեղից հրաժարվել են երեխային ընդունել` պարզաբանելով, որ այդ միջամտությունը կատարվում է առանց անզգայացման, որը պոլիկլինիկայի համար ընդունելի չէ։ Իսկ եթե ծնողը ցանկանում է միջամտությունը կատարեն ընդհանուր անզգայացմամբ պետք է վճարի 220.000 դրամ։
Հասկանալու համար, թե ինչպես և ինչ օրենքի շրջանակներում է առողջապահական պետական գործակալությունը նման մերժումներ տալիս, գրավոր դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից մեզ հայտնեցին, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության և սպասարկման կրճատման իմաստով օրենսդրական փոփոխություններ չեն իրականացվել:
«0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը այժմ էլ իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով` կառավարության որոշումներով և առողջապահության նախարարի հրամաններով հաստատված փաթեթների շրջանակներում։ Բժշկական կազմակերպություններում մետաղական կոնստրուկցիաների հեռացումները իրականացվում են ինչպես առանց անզգայացման, այնպես էլ տեղային և ընդհանուր անզգայացման պայմաններում` բուժող բժշկի որոշումով և հիմնավորմամբ` հաշվի առնելով բժշկական ցուցումները և հակացուցումները, պացիենտի տարիքը, ֆիզիկական և հոգեբանական վիճակը»,– հայտնել են նախարարությունից:
Քանի որ նախարարության պատասխանը մեզ չբավարարեց և չմանրամասնվեց, թե այդ փորձագետները գործունեության ինչ շրջանակ ունեն և որոշ դեպքերում ինչու են դեմ գնում բուժող բժիշկներին, զրուցեցինք «Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի» վարիչ Արա Այվազյանի հետ։
«Հիվանդանոցը հրաժարվել է երեխայի բուժումից, քանի որ նախորդ բոլոր դեպքերում պետությունը չի ֆինանսավորել, և այդ երեխաների հիվանդությունների պատմությունները դեռ կախված են հիվանդանոցի վրա, քանզի գործակալությունը համարում է, որ այդ միջամտությունը պետք է արվի առանց ցավազրկման։ Իսկ մենք համարում ենք, որ հիվանդանոցում չպետք է լինի պրոցեդուրա, որը երեխային ցավ կպատճառի»,–ասաց Այվազյանը։
Նա բացատրեց, որ այս տարվա փետրվարին առանց որևէ մեկին տեղյակ պահելու գործակալությունից իրենց փաստի առաջ են կանգնեցրել և փոփոխել բուժծառայությունների մատուցման կոդերը` դրանք բաժանելով ենթակոդերի` որոշ միջամտությունների գինը զգալի նվազեցնելով, կամ առհասարակ հանելով որոշ ծառայությունների համար փոխհատուցումը։
«Որևէ ձև քննարկել, հասկանալ իրենց ասածները հնարավոր չէ։ Այդ էքսպերտնիերի աշխատանքային սահմաններն օրենքով որոշված չեն։ Բացի այդ չի հստակեցվել, թե նրանք քանի տարվա փորձ պետք է ունենան, և ինչի իրենց սուբյեկտիվ կարծիքը բուժող բժշկի կարծիքից պետք է բարձր լինի։ Մենք 2-3 էջ բժշկական հիմնավորում ենք գրում, իրենք հետադարձ նամակում գրում են մեկ տող` «Ենթակա չէ փոխհատուցման»։ Ինչը համարում են, որ պետք չի, չեն վճարում։ Նրանց որոշումների բողոքարկման ճանապարհ գոյություն չունի։ Մենք ծնողներին ամեն ինչ բացատրում ենք։ Օրինակ` այդ շյուղերը պետք է առաջին փորձից քաշել հանել, եթե կոտրվեց կամ լրիվ դուրս չեկավ ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Բժիշկները գրել են նախարարությանը բազմաթիվ նամակներ, գնացել են գործակալություն` ոչ մի օգուտ»,–ասաց նա։
Նշենք, որ նյութի պատրաստման փուլում Արա Այվազյանն հիվանդանոցի հաշվի կատարել էր Միքայելին անհրաժեշտ միջամտությունը, քանի որ երեխայի առողջությանն արդեն իսկ վտանգ էր սպառնում։ Արդեն կատարված միջամտության փաստն Այվազյանն ուղարկել էր գործակալությանը։ Օրեր անց գործակալությունից, բարձրացված աղմուկի ֆոնին, փոխհատուցել էին հիվանդանոցին, միայն թե 220 000 դրամից ընդամենը 30.000 դրամը։ Հավանաբար այդպես ցանկանալով բժշկին պատժել ինքնագլուխ որոշումների համար։
Sputnik Արմենիային հասած տեղեկություններով ԱՆ պետական առողջապահական գործակալության նորանշանակ պետ Ահարոն Բարսեղյանը զանգահարել է բժիշկ Արա Այվազյանին և հայտարարել, որ այսուհետ նման միջամտությունը կա՛մ կատարեն առանց ցավազրկման, կա՛մ տեղային անզգայացմամբ և «տեղավորվեն 30.000 դրամի սահմաններում», հակառակ դեպքում հրաժարվեն բուժումից, քանի որ գործակալությունն այլևս չի պատրաստվում «հանդուրժել», որ այդ միջամտությունը կատարվի ընդհանուր անզգայացմամբ։
Կուսումնասիրվեն ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը. գերժամանակակից կենտրոն ԵՊԲՀ-ում
Փաստացի ստացվում է աբսուրդ իրավիճակ, մի կողմից 0-18 տարեկան երեխաների բուժումն անվճար է ըստ օրենքի, մյուս կողմից այդ անվճար լինել թե չլինելը որոշում են գործակալության փորձագետները։ Պարզվում է` մի շարք այլ հիվանդանոցներ ևս բախվում են այս խնդրին։
Օրինակ` Վանաձորում անգամ աուտիզմով, մանկական ուղեղային կաթվածով երեխաների են մերժել ընդհանուր անզգայացմամբ շյուղերը հանելու համար։ Բժիշկը հիվանդանոցի հաշվին է արել միջամտությունը, հիվանդանոցն էլ նրա աշխատավարձից է կրճատել։
Բայց մեզ հաջողվեց պարզել, որ կան «սիրելի» հիվանդանոցներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ոչ միայն նման խնդրին չեն բախվում, այլև ունեն որոշակի արտոնյալ կարգավիճակ, օրինակ` «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնը, որը, ըստ շրջանառվող լուրերի, սերտ կապված է առողջապահության նախարարի ազգականներից մեկի հետ. նախարարը մի քանի անգամ հերքել է այս տեղեկությունը։
Այսօր առողջապահական համակարգում տիրող քաոսը, ըստ առողջապահական փորձագետ Անուշ Պողոսյանի, ցանկացածի դուռը կարող է թակել, եթե չլինի բժիշկների մարդասիրական վերաբերմունքը։
«2015–16 թվականից դրվեց այն մոտեցումը, որ տեղային անզգայացումով երեխաների վիրահատական միջամտությունները ծանր սթրեսներ են առաջացնում նրանց մոտ և կարող են բերել լուրջ բարդությունների։ Եվ դրանով էր պայմանավորված, որ անգամ մարզային կլինիկաներում, որտեղ չկային մանկական անեսթեզիոլոգներ, որոշեցինք մասնագետներով հագեցնել, որպեսզի այդ պրոցեդուրաները չկատարվեն տեղային անզգայացմամբ»,–ասում է Անուշ Պողոսյանը, որը ժամանակին մարզային առողջապահության կազմակերպիչ-ղեկավարն էր։
Նրա խոսքով` այժմ ասել, որ նման պրոցեդուրաները պետք է կատարվի պոլիկլինիկաներում, առանց ցավազրկման կամ տեղային անզգայացման և ծնողին 200.000 դրամից ավել ծախսի տակ դնել, մեղմ ասած թշնամություն է երեխայի կյանքի և առհասարակ բնակչության հանդեպ։
«Այն ինչ կատարում է այսօր առողջապահական գործակալությունը , ֆինանսների անհասկանալի կրճատում է։ Ամեն ինչ արվում է, որ բժշկական ծառայությունները կատարվեն թերի, որ այդ ծառայությունները «սիրելի» բժշկական կենտրոնը կատարի, և հիվանդներն այնտեղ են ուղղորդվում։ Սա անդառնալի խնդիրներ կարող է առաջացնել առողջապահության զարգացման, հատկապես մանկական առողջապահության մեջ»,–ասաց նա։
Պողոսյանն ընդգծեց, որ նմանատիպ որոշում կայացնողներն առնվազն պետք է հասկանան, թե ինչ է նշանակում տեղային անզգայացում, ինչ խնդիրներ է ունենալու բժիշկը, որը կատարելու է միջամտությունը։ Ի վերջո եթե անգամ ամեն ինչ բարեհաջող անցնի, երեխան ռեֆլեկտոր ցավի սինդրոմով կարող է իրեն վնասող շարժումներ կատարել և կարիք լինի նոր վիրահատության։
Պողոսյանն ընդգծեց, որ այսօր տարիների փորձ ունեցող կլինիկաները երկրորդ, երրորդ պլանում են, և այսպիսի մերժումներով, ֆինանսավորումից զրկելով բերում են առողջապահական համակարգի խորը հետընթացի։
ՀՀ հասարակական շենքերը հարմարեցված չեն հաշմանդամների համար. ի՞նչ է անում պետությունը
Լրահոս
0