https://arm.sputniknews.ru/20230922/em-n-gharabaghi-masin-hajtararutjun-chyndunec-hungariaji-ev-ajl-erkrneri-pattsharvov-sijartvo-66313830.html
ԵՄ-ն Ղարաբաղի մասին հայտարարություն չընդունեց Հունգարիայի և այլ երկրների պատճառով. Սիյարտո
ԵՄ-ն Ղարաբաղի մասին հայտարարություն չընդունեց Հունգարիայի և այլ երկրների պատճառով. Սիյարտո
Sputnik Արմենիա
Հունգարիայի արտգործնախարարը նշել է, որ տասնամյակներ անց եկել է Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ժամանակը։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T18:07+0400
2023-09-22T18:07+0400
2023-09-22T18:19+0400
եվրամիություն
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
ժոզեպ բորել
պետեր սիյարտո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_eb4b90bbfd16db66d13ede84c8cfb8f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի հարցում կոնսենսուսի չի հասել, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց դիտարկումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ Եվրամիության անդամ 27 երկրների ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո է կիրառել համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ։Նա հայտնել է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտգործնախարարների հանդիպում է կայանալու։ Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։«Հունգարիայի դիրքորոշումն այստեղ ևս հստակ է. պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, տարիներ ու տասնամյակներ անց եկել է Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ժամանակը»,– ընդգծել է Սիյարտոն։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217230_209:0:2940:2048_1920x0_80_0_0_bfda1d69af64c7e57efdcb14661dcdcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, ժոզեպ բորել, պետեր սիյարտո
եվրամիություն, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, ժոզեպ բորել, պետեր սիյարտո
ԵՄ-ն Ղարաբաղի մասին հայտարարություն չընդունեց Հունգարիայի և այլ երկրների պատճառով. Սիյարտո
18:07 22.09.2023 (Թարմացված է: 18:19 22.09.2023) Հունգարիայի արտգործնախարարը նշել է, որ տասնամյակներ անց եկել է Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ժամանակը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի հարցում կոնսենսուսի չի հասել, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց դիտարկումները։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար
Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ Եվրամիության անդամ 27 երկրների ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո է կիրառել համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ։
«Հունգարիան և մի շարք այլ անդամ երկրներ համատեղ հայտարարության վերաբերյալ դիտողություններ են արել, կոնսենսուսի հասնել չի հաջողվել, ուստի ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել իր անունից»,- գրել է Սիյարտոն։
Նա հայտնել է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտգործնախարարների հանդիպում է կայանալու։ Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հունգարիայի դիրքորոշումն այստեղ ևս հստակ է. պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, տարիներ ու տասնամյակներ անց եկել է Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ժամանակը»,– ընդգծել է Սիյարտոն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։