00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորից առավել ՌԴ–ն է շահագրգռված իրավիճակի հանգուցալուծմամբ. Պոլյանսկին` ՄԱԿ–ի ԱԽ նիստում

© Photo : Screenshot / UNԴմիտրի Պոլյանսկի
Դմիտրի Պոլյանսկի - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Դմիտրի Պոլյանսկի
Բաժանորդագրվել
ՌԴ ներկայացուցիչը շեշտեց, որ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը դուրս է մնացել ԵՄ հովանու ներքո համաձայնեցված հռչակագրերից, պետք է ճանապարհային քարտեզ մշակել։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամեն ինչ անել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
ՌԴ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով ոչ միայն զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, այլև ռուս խաղաղապահներ են մահացել։ Պոլյանսկին նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 մարդ է տարհանվել, նրանց թվում` մոտ 1000 երեխաներ, մարդկանց կացարան է տրամադրվել, տաք սնունդ և այլն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ սեպտեմբերի 20-ին համաձայնություն է ձեռք բերվել լիովին դադարեցնելու մարտական գործողությունները, և սեպտեմբերի 21-ին` 13։00-ից սկսած բանակցություններ են ընթացել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»,– ՄԱԿ–ի ԱԽ նիստի մասնակիցներից հայտնեց Պոլյանսկին։
Նա ընդգծեց` հիմա առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում, և բոլորից առավել Ռուսաստանն է շահագրգռված, որ այս իրավիճակը հանգուցալուծվի հնարավորինս շուտ։ Այդ նպատակով նաև ՌԴ նախագահը քննարկումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Մենք հավատացած ենք, որ հայ–ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության և մարդու իրավունքների հարգման հստակ և միանշանակ երաշխիքներով` Լեռնային Ղարաբաղի բնակչության համար` հիմնվելով միջազգային սկզբունքների հիման վրա»,– ասաց Պոլյանսկին` հիշեցնելով, որ Եվրամիության գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
ՌԴ ներկայացուցիչը հավելեց, որ դրանց արդյունքում ընդունված հռչակագրերում Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման թեման պարզապես, դժբախտաբար, բաց է թողնվել։
Նրա խոսքով` հիմա պետք է ճանապարհային քարտեզ մշակել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար` հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։
Այս գործընթացին ակտիվորեն կաջակցեն ՌԴ խաղաղապահները։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալը շեշտեց, որ 2020 և 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարություններն իրավական հիմքեր են նախատեսում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, և դրանք միակ իրական կայուն լուծումը կարող են ապահովել Հարավային Կովկասի համար։
«Ռուսական խաղաղապահ առաքելության այլընտրանք չկա։ Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, որին համաձայնություն են տվել երեք երկրների առաջնորդները` խաղաղության պայմանագրի մշակում, տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, սահմանագծում, հարևան ժողովուրդների միջև իրավիճակի կարգավորում»,– շեշտեց Պոլյանսկին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0