https://arm.sputniknews.ru/20230922/brni-uzhi-kirarumy-hrahangavvorvats-e-amenabardzr-makardakvov-hh-nakhkin-pvokhvostikanapet-66316480.html
Բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով. ՀՀ նախկին փոխոստիկանապետ
Բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով. ՀՀ նախկին փոխոստիկանապետ
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին փոխոստիկանապետն ընդգծում է` ոստիկանը կարող է չենթարկվել հանցավոր հրահանգներին, դա նաև օրենքով ամրագրված է։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T18:43+0400
2023-09-22T18:43+0400
2023-09-22T18:43+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
բողոք
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
ոստիկան
գագիկ համբարձումյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66283016_0:84:1600:984_1920x0_80_0_0_cf401c0fc08c0ea6ae93e7ff4b782b88.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. Այսօրվա իշխանության պայմաններում ոստիկանների կլողմից բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։«Ցուցարարների հանդեպ ոստիկանների գործողությունները գազանություն են, ապօրինություն, ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող գնահատել։ Ամեն տեսակ թույլատրելի նորմերն անցնում են։ Դա ամիջական ցուցում, հրահանգ է»,–ասաց Համբարձումյանը։Նա պատմեց, որայսօր իր աչքից չի վրիպել մի դրվագ. երբ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ցույցի ժամանակ դիմել է ոստիկաններին և ասել, որ նրանք թշնամուն են պաշտպանում, անմիջապես ոստիկանների մի մասին հրահանգվել է, որ վահանները բարձրացնեն և աղմկեն, որպեսզի Սաղաթելյանի կոչը տեղ չհասնի և ոստիկանության մի մասի վրա ազդեցություն չունենա։Միաժամանակ Համբարձումյանն ընդգծեց, որ ոստիկանը կարող է չենթարկվել նման հանցավոր հրահանգներին, դա նաև օրենքով է ամրագրված։«Ոստիկանները չպետք է կատարեն հանցավոր հրամաններ, բայց այժմ բարոյականության սահմանագիծը պլինտուսից (շրիշակ,–խմբ.) ցածր է։ Չի մնացել ո՛չ տղամարդկություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ պատիվ։ Համատարած ստրուկի հոգեբանություն է տիրում։ Համատարած հրամաններ են կատարում ու իրենց համար կապ չունի` զոհվածի ծնող կլինի, անչափահաս կամ ծեր»,–ասաց նա։Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿՀՀ նախկին փոխոստիկանապետի խոսքով` եթե ցուցարարները տեսնում են, որ ոստիկանը հակաօրինական քայլեր, գազանություն, անհամաչափ բռնի ուժ է կիրառում, պետք է համարժեք պատասխան տան։Դա, նրա պնդմամբ, քրական օրենսգրքի 32–րդ հոդվածով կդիտարկվի որպես անհրաժեշտ պաշտպանություն։ Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի` քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որն արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելիս:Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։Ոստիկանությունը Երևանում այսօր բերման է ենթարկել փողոցներ փակած 98 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66283016_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9ee2141fbb524b69fe72c5ec8212348c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոք, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ոստիկան, գագիկ համբարձումյան
բողոք, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ոստիկան, գագիկ համբարձումյան
Բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով. ՀՀ նախկին փոխոստիկանապետ
ՀՀ նախկին փոխոստիկանապետն ընդգծում է` ոստիկանը կարող է չենթարկվել հանցավոր հրահանգներին, դա նաև օրենքով ամրագրված է։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. Այսօրվա իշխանության պայմաններում ոստիկանների կլողմից բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
«Ցուցարարների հանդեպ ոստիկանների գործողությունները գազանություն են, ապօրինություն, ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող գնահատել։ Ամեն տեսակ թույլատրելի նորմերն անցնում են։ Դա ամիջական ցուցում, հրահանգ է»,–ասաց Համբարձումյանը։
Նա պատմեց, որայսօր իր աչքից չի վրիպել մի դրվագ. երբ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ցույցի ժամանակ դիմել է ոստիկաններին և ասել, որ նրանք թշնամուն են պաշտպանում, անմիջապես ոստիկանների մի մասին հրահանգվել է, որ վահանները բարձրացնեն և աղմկեն, որպեսզի Սաղաթելյանի կոչը տեղ չհասնի և ոստիկանության մի մասի վրա ազդեցություն չունենա։
«Բոլորը միանգամից բարձրացրեցին վահանները և դրանց հարվածներ հասցնելով` սկսեցին ձայներ հանել։ Առանց հրահանգի ոչ մեկը ոչինչ չի անի։ Ուրիշ հարց էլ կա, որ գազանություն անող ոստիկանն ինքն իրենով գազան է, բայց նման գործողություն ինքնագլուխ չի անի։ Հրահանգումն ամենավերևից է գալիս»,–ասաց նա։
Միաժամանակ Համբարձումյանն ընդգծեց, որ ոստիկանը կարող է չենթարկվել նման հանցավոր հրահանգներին, դա նաև օրենքով է ամրագրված։
«Ոստիկանները չպետք է կատարեն հանցավոր հրամաններ, բայց այժմ բարոյականության սահմանագիծը պլինտուսից (շրիշակ,–խմբ.) ցածր է։ Չի մնացել ո՛չ տղամարդկություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ պատիվ։ Համատարած ստրուկի հոգեբանություն է տիրում։ Համատարած հրամաններ են կատարում ու իրենց համար կապ չունի` զոհվածի ծնող կլինի, անչափահաս կամ ծեր»,–ասաց նա։
ՀՀ նախկին փոխոստիկանապետի խոսքով` եթե ցուցարարները տեսնում են, որ ոստիկանը հակաօրինական քայլեր, գազանություն, անհամաչափ բռնի ուժ է կիրառում, պետք է համարժեք պատասխան տան։
Դա, նրա պնդմամբ, քրական օրենսգրքի 32–րդ հոդվածով կդիտարկվի որպես անհրաժեշտ պաշտպանություն։ Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի` քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որն արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելիս:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Ոստիկանությունը
Երևանում այսօր բերման է ենթարկել փողոցներ փակած 98 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն
ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն`
Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։