https://arm.sputniknews.ru/20230922/armen-grigvorjany-lgh-humanitar-tsanr-iravitshaky-nerkajacrel-e-tvojvvo-klaarin-66320767.html
Արմեն Գրիգորյանը ԼՂ հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է Տոյվո Կլաարին
Արմեն Գրիգորյանը ԼՂ հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է Տոյվո Կլաարին
Sputnik Արմենիա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T19:14+0400
2023-09-22T19:14+0400
2023-09-22T19:31+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
տոյվո կլաար
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66320499_0:27:1600:927_1920x0_80_0_0_8b20f8fd7bee49a4e5fceefe111712ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրան ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ծանր իրավիճակը: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:Նշենք, որ Կլաարն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66320499_165:0:1436:953_1920x0_80_0_0_bde87cb35280a3cab97859ec52b26751.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, տոյվո կլաար, արմեն գրիգորյան
հայաստան, լեռնային ղարաբաղ, տոյվո կլաար, արմեն գրիգորյան
Արմեն Գրիգորյանը ԼՂ հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է Տոյվո Կլաարին
19:14 22.09.2023 (Թարմացված է: 19:31 22.09.2023) ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրան ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ծանր իրավիճակը: Նա այդ մասին գրել է
ֆեյսբուքյան էջում։
«Անդրադարձել ենք սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին»,– նշել է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:
Նշենք, որ Կլաարն այսօր հանդիպել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը, հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։