00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի տնօրենը և մաքրուհին պատասխան կտան. մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsՄանկապարտեզ. արխիվային լուսանկար
Մանկապարտեզ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն պարզել է նաև մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ մի շարք հանգամանքներ:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենի և մաքրուհու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թ. սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:
«Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենը մաքրուհու հետ միասին բիրտ կերպով սաստել են երեխաներին, վախ առաջացնելու միջոցով հոգեկան ազդեցություն գործադրել, հարվածել են երեխաներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Քրեական գործի շրջանակում նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ և 5-րդ կետերով (անչափահասի նկատմամբ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը որոշել է տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը, իսկ մաքրուհու նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, 1 մլն դրամի չափով գրավ և պաշտոնավարման կասեցում:
Քրեական գործը կազմվել է մի շարք վկաների հարցաքննության և տեսագրությունների ուսումնասիրությունների արդյունքում։
Այս տարվա առաջին կիսամյակում ՔԿ–ում ընտանեկան բռնության 1051 քրեական վարույթ է քննվել
Քննչական կոմիտեն պարզել է նաև մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ մի շարք հանգամանքներ:
ՔԿ–ն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ մանկապարտեզի տնօրենը, գիտակցելով երեխաների անօգնական գտնվելու հանգամանքը, մաքրուհու հետ միասին 2023 թ. օգոստոսի 2–ին, սեպտեմբերի 12–ին և 14–ին մանկապարտեզ հաճախող երեխաների խնամքը պատշաճ իրականացնելու փոխարեն` գիտակցելով իրենց քայլերով մանկահասակ երեխաների մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրանց պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0