https://arm.sputniknews.ru/20230922/aa-ashkharhi-qaraki-chempivon-artur-aleqsanjany-ezrapakichum-e-66322906.html
9։0. աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է
9։0. աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է
Sputnik Արմենիա
Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T19:46+0400
2023-09-22T19:46+0400
2023-09-22T20:17+0400
արթուր ալեքսանյան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբիշ
ըմբշամարտիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2203/54/22035475_0:0:1600:901_1920x0_80_0_0_3861b8b741759ff835899ad2ea6bd252.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 2 րոպե 3 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթանակի հասավ լիտվացի Մինդաուգաս Վենցկաիտիսի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ։Ալեքսանյանն, այսպիսով, արդեն իսկ ապահովել է օլիմպիական ուղեգիրը այս քաշային կարգում։Նշենք, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտը ևս ավարտել էր 9-0 հաշվով` հաղթելով Չեխիան ներկայացնող մրցակցին։Մինչ այդ նա մեկնարկում 10-4 հաշվով հաղթել էր ռումին Նիկու Օժոգին, իսկ 1/8 եզրափակիչում` ամերիկացի Ժոզեֆ Ռաուին (դարձյալ 9։0 հաշվով)։Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավին։Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը ԱԱ կիսաեզրափակիչում ենՆշենք, որ այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը։Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել. Ժաննա ԱնդրեասյանՀունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը ( 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2203/54/22035475_177:0:1600:1067_1920x0_80_0_0_cd881b85cffea4baa0001aec5ae15a30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր ալեքսանյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ, ըմբշամարտիկ
արթուր ալեքսանյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ, ըմբշամարտիկ
9։0. աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է
19:46 22.09.2023 (Թարմացված է: 20:17 22.09.2023) Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 2 րոպե 3 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթանակի հասավ լիտվացի Մինդաուգաս Վենցկաիտիսի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Ալեքսանյանն, այսպիսով, արդեն իսկ ապահովել է օլիմպիական ուղեգիրը այս քաշային կարգում։
Նշենք, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտը ևս ավարտել էր 9-0 հաշվով` հաղթելով Չեխիան ներկայացնող մրցակցին։
Մինչ այդ նա մեկնարկում 10-4 հաշվով հաղթել էր ռումին Նիկու Օժոգին, իսկ 1/8 եզրափակիչում` ամերիկացի Ժոզեֆ Ռաուին (դարձյալ 9։0 հաշվով)։
Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավին։
Նշենք, որ այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը ( 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: