00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկային ողբերգությունը շարունակվում է. ինչ է սպասում Արցախի բնակիչներին

Մարդկային ողբերգությունը շարունակվում է. ինչ է սպասում Արցախի բնակիչներին
Բաժանորդագրվել
Գլխավոր հարցը, որն այսօր հուզում է բոլորին, սա է՝ ինչ է սպասում Արցախի բնակիչներին, կմնա՞ն, թե՞ կհեռանան։
Երբ ոմանք ասում են, թե Իլհամ Ալիեւը ամեն ինչ կանի, որ հայերի գոնե մի մասը մնա, որպեսզի միջազգային հանրությունն իրեն չմեղադրի էթնիկական զտումների մեջ, մարդ պարզապես զարմանքից կարկամում է։ Կներե′ք, մի՞թե կատարվածից հետո էլ Հայաստանում մնացել են միամիտներ, որոնք անկեղծորեն հավատում են, որ այդ բռնապետի համար միջազգային հանրության կարծիքը որեւէ, թեկուզ չնչին նշանակություն ունի։
Միգուցե ջահել ժամանակ Ալիեւը երբեմն դեռ մտածում էր՝ իսկ ի՞նչ կասեն Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում իմ այս կամ այն արարքի մասին, բայց հետո արհամարհական իրատեսության դասեր ստացավ մեծ եղբորից՝ Ռեջեփ Էրդողանից, որը սեփական օրինակով ցույց տվեց. նույնիսկ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարելի է հակառակվել Սպիտակ տանը, կարելի է ռազմական գործողություններ իրականացնել քրդերի դեմ հարեւան երկրում՝ Սիրիայում, եւ առաջատար պետությունները ծպտուն անգամ չեն հանի, կարելի է նույնիսկ պայմաններ թելադրել եվրոպական երկրներին՝ արգելափակելով նրանց մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։ Եւ կրտսեր Ալիեւը հասկացավ՝ եթե նման բաներ է իրեն թույլ տալիս Թուրքիան, որը ո′չ նավթ, ո′չ էլ գազ ունի, ու լրիվ անպատիժ է մնում, ինչո՞ւ ես չեմ կարող նույնն անել, մանավանդ որ ադրբեջանական նավթն ու գազը հիմա անգին են դարձել Եվրոպայի համար, որը ձգտում է թոթափել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ ․․․․
Լրահոս
0