https://arm.sputniknews.ru/20230921/sa-hamazgajin-pajqar-e-suren-petrvosjany-ev-ir-kvoghmnakicnery-zangvatsajin-hacadul-sksecin-66213605.html
Սա համազգային պայքար է. Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ սկսեցին
Սա համազգային պայքար է. Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ սկսեցին
Sputnik Արմենիա
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը վստահ է` պետք է նոր պայքարի սկիզբ դնել։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T13:59+0400
2023-09-21T13:59+0400
2023-09-21T14:08+0400
բողոքի ակցիա
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
սուրեն պետրոսյան
հացադուլ
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66212999_0:87:1601:987_1920x0_80_0_0_5f2dfb54096e233597e0f73edbc0ea99.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսում։Նշենք, որ ներկայում Արցախի Հանրապետության վերաբերյալ հայաստանյան իշխանությունների քաղաքականությունից դժգոհողները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։ Քաղաքական գործիչը շեշտեց` երբ լինի համախմբում,, չեն լինի հասարակությանը տարբեր վայրեր ուղղորդելը, սպասեցնելը։ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շարժվելու են Գարեգին Նժդեհի արձանի մոտ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66212999_0:0:1601:1200_1920x0_80_0_0_4b39b62b233f26065b8c42ad398241ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, սուրեն պետրոսյան, հացադուլ, արցախ, հայաստան
բողոքի ակցիա, սուրեն պետրոսյան, հացադուլ, արցախ, հայաստան
Սա համազգային պայքար է. Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ սկսեցին
13:59 21.09.2023 (Թարմացված է: 14:08 21.09.2023) «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը վստահ է` պետք է նոր պայքարի սկիզբ դնել։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսում։
Նշենք, որ ներկայում Արցախի Հանրապետության վերաբերյալ հայաստանյան իշխանությունների քաղաքականությունից դժգոհողները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։
«Սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնենք, կամ գնանք վերջնական տապալման։ Մենք այսօրվանից զանգվածային հացադուլ ենք սկսում։ Մեր նպատակը իշխանություններից ինչ–որ բան պահանջելը չէ։ Բոլոր հոգևորականները, մասնավորապես` վեհափառը, բոլոր մտավորականները, գիտնականները, ակտիվ քաղաքացիները պետք է միանան այս համազգային պայքարին։ Այլ տարբերակ չկա»,– ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։ Քաղաքական գործիչը շեշտեց` երբ լինի համախմբում,, չեն լինի հասարակությանը տարբեր վայրեր ուղղորդելը, սպասեցնելը։
ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շարժվելու են Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։