https://arm.sputniknews.ru/20230921/mirzvojany-saudjan-arabiaji-ag-nakhararin-e-nerkajacrel-lgh-i-iravitshaky-66215050.html
Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի իրավիճակը
Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի իրավիճակը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության իր գործընկերոջը պատմել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքների... 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T14:22+0400
2023-09-21T14:22+0400
2023-09-21T14:24+0400
արարատ միրզոյան
սաուդյան արաբիա
լեռնային ղարաբաղ
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66214141_0:17:770:450_1920x0_80_0_0_952375a2a03167387cb1ef34b7da6c20.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային դերակատարները խստորեն դատապարտեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և օրվա հրամայականն է` ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալը։Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սաուդ Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ Ալ Սաուդի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացրելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված հերթական ագրեսիան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է նաև, որ նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։
սաուդյան արաբիա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66214141_85:0:685:450_1920x0_80_0_0_8ae8362cdca12f5f34c14aee5603e696.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սաուդյան արաբիա, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջան
արարատ միրզոյան, սաուդյան արաբիա, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջան
Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի իրավիճակը
14:22 21.09.2023 (Թարմացված է: 14:24 21.09.2023) Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության իր գործընկերոջը պատմել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային դերակատարները խստորեն դատապարտեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և օրվա հրամայականն է` ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալը։
Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սաուդ Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ Ալ Սաուդի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացրելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված հերթական ագրեսիան։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա
առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։