00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

© Photo : Screenshot / UNԼինդա Թոմաս-Գրինֆիլդ
Լինդա Թոմաս-Գրինֆիլդ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Լինդա Թոմաս-Գրինֆիլդ
Բաժանորդագրվել
Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով` Ադրբեջանը պարտավոր է ապահովել իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
«Ադրբեջանը պատասխանատվություն ունի ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` մարդասիրական իրավունքի, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին»,– ասաց Թոմաս–Գրինֆիլդը։
Նա շեշտեց` ԱՄՆ–ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որևէ ճանապարհային պատնեշների։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելեց, որ պետք է ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։
Նա հիշեցրեց, որ մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ»,– ընդգծեց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը` նշելով, որ ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։
Թոմաս–Գրինֆիլդը կարևոր համարեց միջազգային առաքելության կազմակերպումը, որը, ըստ նրա, վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն` Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0