https://arm.sputniknews.ru/20230921/karucvoghakan-qnnarkum-e-eghel-adrbejany-evlakhi-banakcutjunneri-masin-66228443.html
Կառուցողական քննարկում է եղել. Ադրբեջանը՝ Եվլախի բանակցությունների մասին
Կառուցողական քննարկում է եղել. Ադրբեջանը՝ Եվլախի բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը Եվլախում տևել է մոտ երկու ժամ: 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T17:04+0400
2023-09-21T17:04+0400
2023-09-21T17:11+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
եվլախ
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66198311_0:0:1600:901_1920x0_80_0_0_3ac62c876e4e45067f77ba2a1f1ad1fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ հարցի շուրջ Եվլախում անցկացված բանակցությունները կառուցողական են անցել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին։Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվլախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը:Նշվում է, որ Եվլախի հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմը դրական է արձագանքել Ղարաբաղի հայերինմարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքին: Խոսքը, մասնավորապես, սննդամթերքի և վառելիքի մասին է։Ադրբեջանի նախագահի աշխատակազմում նշել են, որ մարդասիրական օգնության և վառելիքի մատակարարումները կսկսվեն մոտ ժամանակներս։Կապահովվի ջեռուցումը մանկապարտեզներում և դպրոցներում, ինչպես նաև շտապօգնության և հրշեջ մեքենաների բնականոն աշխատանքը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ադրբեջան
եվլախ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66198311_200:0:1401:901_1920x0_80_0_0_c2b544017052dbecce5a46e617f7c98d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, եվլախ, արցախ, լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական, ադրբեջան, եվլախ, արցախ, լեռնային ղարաբաղ
Կառուցողական քննարկում է եղել. Ադրբեջանը՝ Եվլախի բանակցությունների մասին
17:04 21.09.2023 (Թարմացված է: 17:11 21.09.2023) Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը Եվլախում տևել է մոտ երկու ժամ:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ հարցի շուրջ Եվլախում անցկացված բանակցությունները կառուցողական են անցել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները
հայտնել էին, որ Եվլախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը:
Նշվում է, որ Եվլախի հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմը դրական է արձագանքել Ղարաբաղի հայերինմարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքին: Խոսքը, մասնավորապես, սննդամթերքի և վառելիքի մասին է։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմում նշել են, որ մարդասիրական օգնության և վառելիքի մատակարարումները կսկսվեն մոտ ժամանակներս։
Կապահովվի ջեռուցումը մանկապարտեզներում և դպրոցներում, ինչպես նաև շտապօգնության և հրշեջ մեքենաների բնականոն աշխատանքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։