https://arm.sputniknews.ru/20230921/hnaravvor-e-ukrainaji-zu-glkhavvor-hramanatarin-meghadranq-arajadrvi--66236735.html
Հնարավոր է` Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին մեղադրանք առաջադրվի
Հնարավոր է` Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին մեղադրանք առաջադրվի
Sputnik Արմենիա
Բի–բի–սիի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է կամուրջներ պայթեցնեին և այլ միջոցներ կիրառեին կանոնադրության համաձայն` առանց նախագահի... 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T18:54+0400
2023-09-21T18:54+0400
2023-09-21T18:55+0400
ուկրաինա
մեղադրանք
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60061465_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f9e460f7400084ea5071e7506381774.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին մեղադրանք առաջադրվի Ուկրաինայի հարավը լքելու վերաբերյալ քրեական գործով։ԶԼՄ–ների տվյալներով` քննությունը 1.5 տարի է, ինչ ընթանում է, գլխավոր հրամանատարն արդեն զրուցել է քննիչների հետ։ Զալուժնին գործով դատավարական կարգավիճակ դեռ չունի, սակայն Բի–բի–սին չի բացառում, որ կարող է ստանալ։ Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, քաղաքական շրջանակներում այդ գործն արդեն «Զալուժնիի գործ» են անվանում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու հետաքննությունների պետական բյուրոն հրաժարվել են պատասխանել պարբերականի հարցմանը` կապված քննչական գործողություններում Զալուժնիի մասնակցության հետ։Գերմանիան 400 մլն եվրոյի օգնության նոր ռազմական փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համարԴեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, սակայն Բի–բի–սին ենթադրում է, որ դա շատ շուտով կարող է տեղի ունենալ։ Դեռ հարցաքննություններ են անցկացնում, այդ թվում հարցաքննվում են ռազմական հրամանատարության և քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչներ։ Մասնավորապես քննիչները հարցաքննել են պաշտպանության ուժերի հրամանատար Սերգեյ Նաևին, «Յուգ» զորամիավորման նախկին հրամանատարներ Անդրեյ Կովալչուկին և Անդրեյ Սոկոլովին, մինչև 2022 թվականի հուլիս Խերսոնի մարզի ուկրաինական վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտային, որին հետագայում մահացած են գտել Կիևում։Ուկրաինայի նախագահի գրասենյակում Բի–բի–սիի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է կամուրջներ պայթեցնեին և այլ միջոցներ կիրառեին կանոնադրության համաձայն` առանց նախագահ Զելենսկու հրահանգի։Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ները հայտնել էին Ուկրաինայի ԶՈւ մարտական գործողությունների մարտավարության հարցում Զալուժնիի և Զելենսկու տարաձայնությունների մասին։ Մարտին «Bild» թերթը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Արտյոմովսկի շուրջ ստեղծված իրավիճակը վեճ է առաջացրել նախագահի և գլխավոր հրամանատարի միջև։ Օգոստոսին Զելենսկին հայտարարել էր, որ չի նախատեսում Զալուժնիին ազատել զբաղեցրած պաշտոնից։Այդքան շատ կյանքեր այս չնչին արդյունքի համար. Մասկը` Ուկրաինայի հակահարձակման մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60061465_163:0:1586:1067_1920x0_80_0_0_aa71f956e700e16123524365df5716af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, մեղադրանք, քրեական գործ
ուկրաինա, մեղադրանք, քրեական գործ
Հնարավոր է` Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին մեղադրանք առաջադրվի
18:54 21.09.2023 (Թարմացված է: 18:55 21.09.2023) Բի–բի–սիի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է կամուրջներ պայթեցնեին և այլ միջոցներ կիրառեին կանոնադրության համաձայն` առանց նախագահի հրահանգի։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին մեղադրանք առաջադրվի Ուկրաինայի հարավը լքելու վերաբերյալ քրեական գործով։
ԶԼՄ–ների տվյալներով` քննությունը 1.5 տարի է, ինչ ընթանում է, գլխավոր հրամանատարն արդեն զրուցել է քննիչների հետ։ Զալուժնին գործով դատավարական կարգավիճակ դեռ չունի, սակայն Բի–բի–սին չի բացառում, որ կարող է ստանալ։ Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, քաղաքական շրջանակներում այդ գործն արդեն «Զալուժնիի գործ» են անվանում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու հետաքննությունների պետական բյուրոն հրաժարվել են պատասխանել պարբերականի հարցմանը` կապված քննչական գործողություններում Զալուժնիի մասնակցության հետ։
Դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, սակայն Բի–բի–սին ենթադրում է, որ դա շատ շուտով կարող է տեղի ունենալ։ Դեռ հարցաքննություններ են անցկացնում, այդ թվում հարցաքննվում են ռազմական հրամանատարության և քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչներ։ Մասնավորապես քննիչները հարցաքննել են պաշտպանության ուժերի հրամանատար Սերգեյ Նաևին, «Յուգ» զորամիավորման նախկին հրամանատարներ Անդրեյ Կովալչուկին և Անդրեյ Սոկոլովին, մինչև 2022 թվականի հուլիս Խերսոնի մարզի ուկրաինական վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտային, որին հետագայում մահացած են գտել Կիևում։
Ուկրաինայի նախագահի գրասենյակում Բի–բի–սիի աղբյուրը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է կամուրջներ պայթեցնեին և այլ միջոցներ կիրառեին կանոնադրության համաձայն` առանց նախագահ Զելենսկու հրահանգի։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ները հայտնել էին Ուկրաինայի ԶՈւ մարտական գործողությունների մարտավարության հարցում Զալուժնիի և Զելենսկու տարաձայնությունների մասին։ Մարտին «Bild» թերթը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Արտյոմովսկի շուրջ ստեղծված իրավիճակը վեճ է առաջացրել նախագահի և գլխավոր հրամանատարի միջև։ Օգոստոսին Զելենսկին հայտարարել էր, որ չի նախատեսում Զալուժնիին ազատել զբաղեցրած պաշտոնից։