https://arm.sputniknews.ru/20230921/hjuranvocneri-hamarner-enq-amragrel-nikvol-pashinjany-arcakhcineri-masin-66235762.html
Հյուրանոցների համարներ ենք ամրագրել. Նիկոլ Փաշինյանը` արցախցիների մասին
Հյուրանոցների համարներ ենք ամրագրել. Նիկոլ Փաշինյանը` արցախցիների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ լուրերը, թե ՀՀ–ն արգելել է ԼՂ հայությանը տեղափոխվել Հայաստան, սուտ են։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T18:33+0400
2023-09-21T18:33+0400
2023-09-25T13:53+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
հյուրանոց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/15/66216775_0:0:1600:900_1920x0_80_0_0_8b51c2e6442079d39aa723dcfe41ae64.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցած շաբաթվա սկզբին հանձնարարական է տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված, փախստական դարձած հնարավոր խմբերին դիմավորելու, տեղավորելու և կեցության պայմաններն ապահովելու համար։ Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։Փաշինյանը հերքեց լուրերը, թե ՀՀ–ն արգելել է, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան։Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունը` այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, որոնք ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու ադրբեջանական պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրելու որևէ առիթ չունենա։«Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանումը պետք է լինի «պլան Գ» և ոչ թե «Ա» կամ «Բ», որպեսզի չստացվի, թե Հայաստանն ինքն է իր ձեռքով էթնիկ զտում իրականացնում` դրանով իսկ զրկելով Ադրբեջանին պատասխանատվությունից»,- նշեց Փաշինյանը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/15/66216775_194:0:1394:900_1920x0_80_0_0_dd034fee65cb28fa088e3b85ce23c106.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, հյուրանոց
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, հյուրանոց
Հյուրանոցների համարներ ենք ամրագրել. Նիկոլ Փաշինյանը` արցախցիների մասին
18:33 21.09.2023 (Թարմացված է: 13:53 25.09.2023) ՀՀ վարչապետը շեշտեց, որ լուրերը, թե ՀՀ–ն արգելել է ԼՂ հայությանը տեղափոխվել Հայաստան, սուտ են։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցած շաբաթվա սկզբին հանձնարարական է տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված, փախստական դարձած հնարավոր խմբերին դիմավորելու, տեղավորելու և կեցության պայմաններն ապահովելու համար։ Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Փաշինյանը հերքեց լուրերը, թե ՀՀ–ն արգելել է, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան։
«Բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 10-ից փակ է։ Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այնպես որ նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց։ Մենք չենք հայտարարել այս մասին, բայց քննարկել ենք տարբեր սցենարներ, հյուրանոցների համարներ ենք ամրագրել, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք նախապատրաստել»,– ասաց ՀՀ վարչապետը` նշելով, որ Հայաստանում հնարավոր է 40.000 ընտանիք տեղավորել։
Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունը` այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, որոնք ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու ադրբեջանական պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրելու որևէ առիթ չունենա։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանումը պետք է լինի «պլան Գ» և ոչ թե «Ա» կամ «Բ», որպեսզի չստացվի, թե Հայաստանն ինքն է իր ձեռքով էթնիկ զտում իրականացնում` դրանով իսկ զրկելով Ադրբեջանին պատասխանատվությունից»,- նշեց Փաշինյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։