https://arm.sputniknews.ru/20230921/gvortselu-enq-kvosht-ev-pvoghpate-mandatin-hamapataskhan-pashinjany-akcianeri-masin-66237281.html
Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին
Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հորդորեց օրենքի գծերը չանցնել՝ հավելելով, որ իրենք սիրում են հայրենակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր իրենց հայհոյում են։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T18:59+0400
2023-09-21T18:59+0400
2023-09-21T19:40+0400
հայաստան
բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66233840_0:105:1600:1005_1920x0_80_0_0_af0070746362def7ef21877edfefd727.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում բողոքի ակցիա անողներին զգուշացնում է՝ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին և պողպատե մանդատին համապատասխան։ Նա այդ մասին հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Երևանում ընթացող ցույցերին։Նա նշեց, որ Երևանում բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ ԼՂ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են։Նա հորդորեց օրենքի գծերը չանցնել՝ հավելելով, որ իրենք սիրում են հայրենակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր իրենց հայհոյում են։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66233840_0:0:1600:1200_1920x0_80_0_0_90836e942316b24b3f16bc1627f7fffe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ
Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին
18:59 21.09.2023 (Թարմացված է: 19:40 21.09.2023) Նիկոլ Փաշինյանը հորդորեց օրենքի գծերը չանցնել՝ հավելելով, որ իրենք սիրում են հայրենակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր իրենց հայհոյում են։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում բողոքի ակցիա անողներին զգուշացնում է՝ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին և պողպատե մանդատին համապատասխան։ Նա այդ մասին հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Երևանում ընթացող ցույցերին։
Նա նշեց, որ Երևանում բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի, մյուսներն էլ ԼՂ բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են։
«Ով ուզում է լինի, շատ կոշտ և օպերատիվ է լինելու արձագանքը։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները ավելի կոշտ ու օպերատիվ արձագանք են ուզում։ Լինելու է։ Բայց գծեր կան, որ նրանք ուզում են հատել։ Որոշների կողմից բռնություն գործադրելու նպատակն այն է, որ իրավապահներն ինքնատիրապետումը կորցնեն և Երևանում արյուն հեղվի»,- ասաց Փաշինյանը։
Նա հորդորեց օրենքի գծերը չանցնել՝ հավելելով, որ իրենք սիրում են հայրենակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր իրենց հայհոյում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։