https://arm.sputniknews.ru/20230921/evrakhvorhrdarani-patgamavvornery-bvorelic-pahanjum-en-patzhamijvocner-sahmanel-baqvi-dem-66215725.html
Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
Sputnik Արմենիա
Պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար: 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T14:33+0400
2023-09-21T14:33+0400
2023-09-21T14:41+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
եվրախորհուրդ
եվրախորհրդարան
ֆրանսիա
նատալի լուազո
կոչ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_0:94:1600:994_1920x0_80_0_0_6ef672c6dc528cbf7423cf64362500f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար: Տեղեկությունըգրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա)։Նրա հրապարակած նամակում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։Սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_159:0:1600:1081_1920x0_80_0_0_6752bf7de9d93789a3b29539314a5e2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), եվրախորհուրդ, եվրախորհրդարան, ֆրանսիա, նատալի լուազո, կոչ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, պատժամիջոցներ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), եվրախորհուրդ, եվրախորհրդարան, ֆրանսիա, նատալի լուազո, կոչ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, պատժամիջոցներ
Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
14:33 21.09.2023 (Թարմացված է: 14:41 21.09.2023) Պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար: Տեղեկությունըգրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա)։
«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ աջակցել են ինձ և պահանջում են, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Իլհամ Ալիևի ռեժիմի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա նրա հարձակման համար», - գրել է Լուազոն:
Նրա հրապարակած նամակում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա
առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։