https://arm.sputniknews.ru/20230921/emn-gnahatum-e-lgh-iravitshaky-baqvi-dem-patzhamijvocneri-veraberjal-vorvoshum-der-chka-stanvo-66224260.html
ԵՄ–ն գնահատում է ԼՂ իրավիճակը, Բաքվի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում դեռ չկա. Ստանո
ԵՄ–ն գնահատում է ԼՂ իրավիճակը, Բաքվի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում դեռ չկա. Ստանո
Sputnik Արմենիա
Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելից պահանջել են Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար... 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T15:59+0400
2023-09-21T15:59+0400
2023-09-21T16:07+0400
եվրամիություն
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52587542_0:139:800:589_1920x0_80_0_0_19da94d079d55c3322de2b3680441988.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ երկրներն այժմ գնահատում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, իսկ Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան: Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։Ավելի վաղ Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) հայտնել էր, որ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական ագրեսիայի համար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52587542_0:0:801:601_1920x0_80_0_0_f5781e55ec253d8ec131a13c2907a341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, պատժամիջոցներ
եվրամիություն, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, պատժամիջոցներ
ԵՄ–ն գնահատում է ԼՂ իրավիճակը, Բաքվի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում դեռ չկա. Ստանո
15:59 21.09.2023 (Թարմացված է: 16:07 21.09.2023) Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելից պահանջել են Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ երկրներն այժմ գնահատում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, իսկ Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան: Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) հայտնել էր, որ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական ագրեսիայի համար:
««Ցանկացած պատժամիջոց ընդունում են ԵՄ անդամ պետությունները։ Այժմ գնահատվում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները... Այս պահին չկան որոշումներ այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կարող են ընդունվել», - ասել է նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։